Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. բացառիկ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Դատական դեպարտամենտում որոշում է կայացվել աղմկահարույց քրեական գործերով, հատկապես սպանությունների վերաբերյալ վարույթներով դատական նիստերն անցկացնել ուժեղացված ծառայության պայմաններում։Պատճառը համակարգում առկա մտահոգությունն է, որ նման գործերով տուժողների և մեղադրյալների միջև բախումները դատարաններում կարող են դառնալ ավելի հաճախակի և անկանխատեսելի։ Մասնավորապես, դատական համակարգում չեն բացառում, որ աղմկահարույց սպանությունների գործերով լարվածությունը կարող է վերածվել բացահայտ բախումների, ինչպես դա տեղի ունեցավ երեկ Չարենցավանում։ Այդ պատճառով որոշվել է խստացնել ծառայությունը՝ հնարավոր միջադեպերն ու բախումները կանխելու նպատակով։
Հիշեցնենք, որ երեկ Չարենցավանի դատարանում ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Աբովյան քաղաքի կանգառի մոտ տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը անցել է ծայրահեղ լարված մթնոլորտում։ Ըստ տեղեկությունների՝ նիստի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչների և մեղադրյալների միջև ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակն այնքան է սրվել, որ դատավորը չի կարողացել այն վերահսկել, և դատարան են շտապել իրավապահ ուժերը։
ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ ծեծկռտուքի դեպքով կա 31 ձերբակալված։ Բացի այդ, բախումը կանխելու փորձ կատարած դատական կարգադրիչներից մի քանիսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց