Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանը թեեւ տեւական ժամանակ է, ինչ դադարեցրել է Եկեղեցու եւ հոգեւոր դասի նկատմամբ հրապարակային արշավը, պասի մեջ գտնվելով` անգամ չի այցելում եկեղեցի, ոչ կանոնական պատարագներ չի պարտադրում, որոնց ընթացքում զեղչվեին Վեհափառի անունը, սակայն Եկեղեցու դեմ մոլագար մտքերից չի հրաժարվել, եւ արշավն իրականացվում է ծածուկ։
Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայր Աթոռի հոգեւոր ծառայության անդամների նկատմամբ: ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգեւորականները, որոնք հոգեւոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Փորձել են այս հոգեւորականներին հանել Վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։
Դրանից գազազած՝ սկսել են հոգեւորականների դեմ քայլեր անել: Մեզ ասացին, որ Քրեակատարողական ծառայության հոգեւոր առաջնորդ Հայր Իսահակին տեւական ժամանակ թույլ չեն տալիս մտնել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգեւոր հորը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ցմահ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց բացատրության: Նա փորձել է ՔԿՀ ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն չի հաջողվել։
Սա նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ներկայիս լոյալությունը թվացյալ է ու ժամանակավոր` հասկացել են, որ այդ գործողությունները հանրային ընդվզում են առաջացնում, վնասում են իրենց վարկանիշին, որոշել են ժամանակավոր հրադադար վերցնել՝ հույսով, որ ընտրություններից հետո կվերարտադրվեն եւ իրենց բոլոր չար ծրագրերն ավարտին կհասցնեն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց