Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Վարչապետի աշխատակազմն «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։
Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների հարթակից։ Ըստ պայմանագրի, «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ը պետք է իրականացնի Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների՝ «Զենք պահելու եւ կրելու թույլտվություն ստանալու համար» արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական զննում։
Հետազոտությունն իրականացվելու է կլինիկոանամնեստիկ հետազոտության եւ փորձարարահոգեբանական մեթոդաբանությամբ։ Համալիր հոգեբուժահոգեբանական հանձնաժողովային զննման արդյունքների հիման վրա տրվելու է եզրակացություն՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման 2023 թ․ ապրիլի 13-ի թիվ 505-Ն պահանջների։ Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 20 անձի համար։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 24-ին։ Ծառայության մատուցման դիմաց կառավարությունը վճարելու է 400 հազար դրամ։ Ափսոս, որ վարչապետը զենք կրելու իրավունք ունեցողների ցանկում չէ։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...