Ի՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը, ըստ իշխանական աղբյուրների, ծրագրվել է Արեւմուտքի դրդմամբ, որտեղից Փաշինյանին պարտադրում են օր առաջ լուծում տալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցին։
Սրանով է պայմանավորված, որ հանդիպումը նախաձեռնվել է Փաշինյանի խնդրանքով, ինչի մասին նա խոստովանեց վերջին բրիֆինգում։ Այն բանից հետո, երբ ՌԴ-ից կոշտ արձագանքեցին երկաթուղու հետ կապված ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ չի բանակցում, Փաշինյանին արտաքին տերերը դրդեցին մեկնել Մոսկվա եւ լուծում տալ խնդրին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երեւանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ։ Թե ինչ բանակցություններ են ընթացել Պուտինի եւ Փաշինյանի միջեւ, առայժմ հայտնի չէ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց