Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, Սուրբ Աննա եկեղեցում կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալվել էին ոչ միայն 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ ու Միքայել Մինասյանները, որոնցից մեկին երեկ իշխանության «սրտի դատավոր», տխրահռչակ Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց, այլև ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը:
Երեքշաբթի օրը վերջինս ազատ էր արձակվել ՔԿ-ից. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը՝ 5 մլն դրամի չափով։ Տեղեկատվական հարթակներում երբեմն Գևորգ Գևորգյանին ներկայացնում են որպես «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, Գևորգյանն այդ կուսակցության հետ որևէ առնչություն չունի:
Ամենայն հավանականությամբ, շփոթության պատճառ է դարձել դատարանների մոտ «Համահայկական ճակատ» կուսակցության անդամների ակտիվությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ժամանակին Գևորգ Գևորգյանը եղել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ղեկավարած «Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր: Նշենք, սակայն, որ կարճ ժամանակի ընթացքում նրանց համագործակցությունը դադարեցվել է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց