«Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թեեւ ապրիլի 11-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ համագումար է նշանակել՝ օրակարգում 2 հարց․ հաստատել կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաեւ՝ ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն, որոշ տեղեկություններով, ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել», եւ տարաձայնություններ կան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ։
Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ կուսակցության առաջնորդը բանակցում էր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» ուժի հետ, որպեսզի նրանց ցուցակով մասնակցեին, սակայն բանակցությունները սպասված արդյունքը չեն տվել, իսկ ԼՀԿ ղեկավարն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։
Սակայն թիմում կան առանցքային դեր ունեցող կուսակցականներ, որոնք կտրականապես դեմ են միայնակ մասնակցելուն, կարծում են, որ անտեղի ռեսուրսների վատնում է լինելու, եւ, ամենակարեւորը՝ իրենց մեղադրելու են ձայներ փոշիացնելու մեջ, քանի որ հարցումներն էլ են ցույց տալիս, որ այս ուժն անցողիկ շեմը հաղթահարելուց շատ հեռու է։ Սակայն Մարուքյանը կողմ է մասնակցությանը։ Թե ինչպես կհանգուցալուծվի այս վեճը, եւ արդյո՞ք որոշ կուսակցականներ չեն համաձայնի ընդգրկվել ցուցակում, պարզ կդառնա մեկ շաբաթից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց