Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը
Էներգետիկայի կարգավորման դաշնային հանձնաժողովի (FERC) զեկույցի համաձայն՝ 2025 թվականի ընթացքում արևային էներգետիկան կազմել է ԱՄՆ-ում ողջ ավելացված հզորության ավելի քան 72%-ը: Եվս մոտ 16% ապահովել է հողմագեներացիան: Ընդհանուր առմամբ, վերականգնվող էներգիայի աղբյուրները զբաղեցրել են 88,4% նոր հզորությունների կառուցվածքում, մինչդեռ բնական գազի բաժինը կազմել է ընդամենը 11,4%: Արևային էներգիան պահպանում է առաջնությունը գեներացիայի բոլոր տեսակների մեջ արդեն 28 ամիս շարունակ՝ ցուցադրելով կայուն աճ:
Ներկա պահին ԱՄՆ-ում արդյունաբերական արևային կայանների դրվածքային հզորությունը հասել է 164,5 ԳՎտ-ի, ինչը կազմում է երկրի ընդհանուր ցուցանիշի 12,2%-ը: Այս ծավալն արդեն գերազանցում է քամու (161,1 ԳՎտ), ատոմային էներգետիկայի (104,39 ԳՎտ) և հիդրոէներգետիկայի (102,09 ԳՎտ) ցուցանիշները: Եթե հաշվի առնվեն փոքր համակարգերը, ինչպիսիք են տների տանիքների արևային վահանակները, արևի և քամու բաժինը էներգահամակարգում գերազանցում է 25%-ը, իսկ բոլոր վերականգնվող աղբյուրներինը՝ ընդհանուր ծավալի ավելի քան մեկ երրորդը: Մոտակա երեք տարիների կանխատեսումները մատնանշում են էկոլոգիական լուծումների դիրքերի հետագա ամրապնդումը:
Ակնկալվում է, որ մինչև 2028 թվականի վերջը արևային գեներացիան կավելանա ևս 86 ԳՎտ-ով: Դա թույլ կտա նրան դրվածքային հզորությամբ շրջանցել ածխային էներգետիկային: Միևնույն ժամանակ, ածխային հատվածը, նախնական գնահատականներով, կարող է կրճատվել 40,8 ԳՎտ-ով: Չնայած քաղաքական կուրսի փոփոխություններին, կանաչ էներգետիկայի զարգացման տեմպերը պահպանվում են անցյալ տարիների մակարդակին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»