Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբները. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունն ավարտին է հասցնում իր նախընտրական շտաբների ձեւավորումը, որոշել են յուրաքանչյուր համայնքում մեկական շտաբ ունենալ, եթե համայնքը շատ մեծ է` երկու շտաբ:
Շտաբի պետեր են նշանակվում գործող համայնքապետերը, ովքեր իրենց գործունեության ընթացքում եւ ի պաշտոնե ամենաշատն են առնչվել տեղի բնակչությանը, լծակներ ունեն եւ գիտեն, թե ինչպես ուղղորդեն ժողովրդին, որ ՔՊ-ին ընտրեն։ Անգամ եթե համայնքապետը ՔՊ-ական չէ, այլ՝ անկուսակցական, նրան առաջարկում են ղեկավարել շտաբը եւ ապահովագրել իր հետագա պաշտոնավարումը։ Նույնիսկ նախկին հանրապետականները, այլ ուժերի ցուցակով ընտրվածները կարող են ապացուցել իրենց հավատարմությունը ՔՊ-ին: Օրինակ, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիկի» տիրոջն են առաջարկել, եւ նա կարծես համաձայնել է, չնայած նախորդ ընտրություններին ընդդիմադիր էր: 2021-ից սկսած, նա իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ է ստեղծել։
Համայնքային շտաբների աշխատանքները համակարգվելու են մարզային շտաբի կողմից, որոնք ղեկավարելու են մարզպետները։ Թերեւս բացառություն կլինի Սյունիքը. Գորիսի շտաբի պետը լինելու է պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը՝ ԶՊՄԿ կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, Սիսիանինը՝ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, Մեղրիինը՝ համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, Քաջարանինը՝ ավագանու ՔՊ անդամ Արմեն Առաքելյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց