Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մենք վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Երևանում, ՔՊ-ն անցել է անհատական «զրույցների»: Խոսքը քաղաքացիների հետ հանդիպումների մասին չէ, այլ ընդդիմադիրներին պոտենցիալ աջակցողների հետ «զրույցների»:
Ըստ մեզ հասած ահազանգերի, տեղերի քպականներն ու «տասովչիկները» հանդիպում են մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, բայց անկուսակցական են և, իշխանությունների պատկերացմամբ, նախընտրական շրջանում կարող են «աշխատել» «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի կամ «Հայաստան» դաշինքի օգտին, այսինքն՝ շտաբներ բացել, քարոզչություն իրականացնել տեղերում և այլն: Խոսքը հատկապես տարածքների այն երիտասարդների մասին է, որոնք բավական մեծ հարգանք, հեղինակություն ունեն:
Սակայն հետաքրքիրն այն է, որ, մեր տեղեկություններով, այդ «զրույցները» իշխանությունների համար ցանկալի ընթացք չեն ստանում. նախ՝ բոլոր այդ ընդդիմադիր հայացք ունեցողները քաղաքավարի կերպով «հեռու են ուղարկում» քպական «զրուցավարներին», երկրորդ՝ հենց վերջիններիս մեջ շատերը պարզապես հասկացնում են, որ իրենք հանդիպել են «պտիչկա» դնելու համար: Այդ «զրուցավարները» նաև ակնարկում են, որ վատ չի լինի այդ մասին հիշել հունիսի 7-ից հետո, երբ իշխանափոխություն իրականացվի՝ մոտավորապես «դուք էլ հասկացեք, ասել են, անում ենք, ստիպված ենք»-ի հանգվույն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց