Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Համաձայնեք, որ դժվար է ավելի դիպուկ ու «գեղարվեստական» բնորոշել այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական ճակատում: Տեսեք, Փաշինյանը մեկնում է Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ և կիսաարդարանալու տոնով ասում, հիշեցնում, թե այն ամենը, ինչ անում, ծրագրում և իրականացնում է, ասենք, ԱՄՆ նախագահ Թրամփի կամ Եվրամիության հետ, վերջում գալիս ու տեղեկացնում է Կրեմլին: Փաշինյանի ասածն այն է, թե ինքն, իբր, ամեն ինչի մասին տեղեկացնում է գործընկերներին, տվյալ դեպքում՝ Վլադիմիր Պուտինին:
Բայց այդ դեպքում ստացվում է, որ նա, մեղմ ասած, հիմար վիճակի մեջ է դնում իր արևմտյան գործընկերներին: Իսկ ավելի ստույգ՝ այնպիսի վիճակի մեջ, որի արդյունքում իսպառ կորչելու է վստահությունը: Մյուս կողմից՝ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ մի բան է ասում, ապա գալիս է Հայաստան, մեկ ուրիշ բան է ասում: Կամ՝ գնում է Եվրոպական խորհրդարան մի բան է ասում, գնում է Կրեմլ և մեկ այլ բան ասում: Ու այդպես՝ անընդհատ:
Մի խոսքով, Փաշինյանը տևական ժամանակ զբաղված է աշխարհաքաղաքական լարախաղացությամբ: Սակայն խնդիրն այն է, որ այդ լարը պարզապես «կոճի թել» է՝ չափազանց բարակ, այնքան, որ ամեն վայրկյան կարող է կտրվել: Իր այդ լարախաղացությամբ Փաշինյանը վերածվել է բացարձակապես անվստահելի գործչի: Գլուխը՝ քարին, եթե դա միայն առանձին վերցրած որևէ գործչի վարկի կամ կերպարի հարց լիներ: Հայաստանն է դառնում անվստահելի գործընկեր, ըստ որում՝ ինչպես Եվրամիության համար, այնպես էլ՝ Մոսկվայի և հնարավոր այլ բարեկամական կենտրոնների համար: Էլ ավելի վատ՝ այդ «կոճի թելին» դրված է Հայաստանի ճակատագիրը:
Փաշինյանը, հասկանալի է, հանուն իր իշխանությունը պահելու դիմում է նման արկածախնդրական լարախաղացության: Բայց դա կարող է շատ լուրջ խնդիրների հանգեցնել, ըստ որում՝ ոչ միայն Փաշինյանի համար: Անհանգստության ու մտահոգության պատճառը Հայաստանի՝ որպես արտաքինքաղաքական գործընկերոջ հարգին ու վարկին պատճառվող զգալի վնասներն են, որոնց հետևանքների վերացմամբ հարկադրված է լինելու զբաղվել հաջորդ իշխանությունը, անկախ այն բանից, թե ով կդառնա Հայաստանի ղեկավար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց