Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ներքաղաքական դաշտում օրեցօր ավելի տեսանելի է դառնում միտումը, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ ձևավորվող համախմբումը ոչ միայն ընդլայնվում է, այլև ստանում է համակարգային բնույթ՝ ընդգրկելով տարբեր գաղափարական և քաղաքական հարթակներ ներկայացնող ուժերի։
Օրեր առաջ պաշտոնապես ձևավորվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը։ Համապատասխան հուշագիրը ստորագրեցին Նարեկ Կարապետյանը, «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը։ Այս քայլը դիտարկվում է որպես ընդդիմադիր դաշտում համախմբման գործընթացի կարևոր փուլ, որը կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա ընտրությունների արդյունքների վրա։ Դաշինքի շուրջ համախմբումը շարունակվել է նաև վերջին օրերին։ Առնվազն չորս քաղաքական ուժ՝ «Կայունություն», «ՀԺԱՄ», «Ժառանգություն» և «Ազատություն» կուսակցությունները, հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին և իրենց աջակցությունն են հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։ Նրանց հայտարարություններում շեշտվում է ընդդիմության միասնականության անհրաժեշտությունը և ձայների փոշիացումից խուսափելու հրամայականը։
Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է ՀՀ ԱԳ նախարարը, իսկ «Ազատության» առաջնորդ Հրանտ Բագրատյանը՝ ՀՀ վարչապետը: Ավելին, նույն Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին ինքն էր ընդդիմության առաջնորդը:
Այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի շուրջ ձևավորվող գործընթացը դուրս է գալիս սովորական նախընտրական համագործակցության շրջանակներից և վերածվում է լայն քաղաքական կոնսոլիդացիայի փորձի։
Որպես ամփոփում՝ տարբեր ուժերի՝ ընտրություններին չմասնակցելու և մեկ կենտրոնի շուրջ համախմբվելու որոշումները վկայում են այն մասին, որ քաղաքական դաշտում ձևավորվում է նոր բևեռ, որը հավակնում է դառնալ ընդդիմության հիմնական առանցքը։ Ըստ քաղաքական դիտորդների, այս գործընթացը կարող է վճռորոշ դեր ունենալ ընտրական արդյունքների ձևավորման հարցում՝ հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմադիր ձայների միավորումը դիտարկվում է որպես գլխավոր նախապայման իշխանափոխության հասնելու համար։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ ձևավորվող համախմբումը, ըստ այդ գնա հ ա տ ա կան ն ե րի, ներ կ ա յ ո ւ մ ս առաջնային ձևաչափն է, որը կարող է ապահովել այդ նպատակին հասնելու անհրաժեշտ քաղաքական զանգվածն ու կազմակերպվածությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց