Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել այդ երկրում լեռնահանքային (մետաղական հանքաքարի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումների մասին:
Բավականին ծավալուն փաստաթղթում նշվում է, որ այս ոլորտների զարգացումը Ադրբեջանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ տնտեսության դիվերսիֆիկացման, ինդուստրացման խորացման, արտահանման կառուցվածքի ընդլայնման և տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման արագացման տեսանկյունից: Ի դեպ, առանձնահատուկ շեշտվում է Արցախի՝ Ադրբեջանի կողմից զավթված տարածքների հանքերի մասին: Խոսքն այն հանքերի մասին է, որոնք ժամանակին լիարժեք չեն էլ օգտագործվել Արցախի կողմից՝ բնությանը վնաս չպատճառելու, շրջակա միջավայրը պաշտպանելու նկատառումներով: Սակայն Ադրբեջանը, որն ինքնին բնապահպանական ամենամեծ վնասն է հասցնում տարածաշրջանին, սակայն հաճախ Հայաստանին ու Արցախի մեղադրել է շրջակա միջավայրն աղտոտելու մեջ, սկսել է անհամեմատ մեծ ուշադրություն դարձնել հանքարդյունաբերությանը, լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությանը: Դրա համար կազմվում են համակարգային ծրագրեր, գլոբալ հաշվարկներ են իրականացվում և այլն: Ավելին, վերոնշյալ կարգադրության մեջ որոշ ձեռնարկությունների նույնիսկ լուրջ արտոնություններ են տրամադրվում, ինչպես նաև «համաներում» է հայտարարվում դրանց՝ պետությանն ունեցած պարտքերի համար:
Իսկ ահա Հայաստանում, որն առանց այն էլ շատ հարուստ չէ հանքերով, որոշակի շրջանակներ իրենց պարտքն են համարում անընդհատ պայքարել հանքարդյունաբերության դեմ: Բավական է՝ այս ոլորտի զարգացման ուղղությամբ որևէ նախաձեռնություն կամ ծրագիր իրականացվի, բարձրացվում է մեծ աղմուկ: Այնինչ, հանքարդյունաբերությունը, նաև մետալուրգիան մեր երկրի տնտեսության համար ուղղակի փրկօղակ են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց