Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին:
Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը «համբալ» էր անվանել «Օպել» վարողներին, եւ ավագանու անդամ Իսկանդարյանը դիմել էր դատարան: Նրա հայցը դատարանը բավարարել էր մասնակիորեն՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից 250 հազարն էր բավարարել։ Ապա Ավինյանի հայրն առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ամիսներ տեւած դատաքննությունից հետո, օրեր առաջ վերաքննիչը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը: Վճիռն ամբողջությամբ բեկանել է եւ ամբողջությամբ մերժել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։
Ստացվում է, որ «կարմիր գծերի գումարը պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ` իրա գեղի Opel-ով» արտահայտությունը վերաքննիչ դատարանը խրախուսում է եւ գտնում, որ այստեղ որեւէ վիրավորական արտահայտություն չկա։ Սա առաջին դեպքը չէ, որ առաջին ատյանի դատարանի որոշումները վերադաս դատարանները բեկանում են` հօգուտ իշխանությունների:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց