Ընթերցանության ժամ՝ ԱԺ-ում․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում երեկ կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ականները, գրեթե առանց բացառության, ԱԺ ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով» եւ թղթից էին կարդում իրենց ելույթները։
Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներին նախապես գրել տվել են իրենց տեքստերը, դերաբաշխում են արել, թե ով ինչ ելույթ պետք է ունենա, շատերը չեն հասցրել անգիր սերտել ելույթները կամ իրենց բառերով վերաշարադրել միտքը եւ որոշել են, որ ավելի ապահով է կարդալը։
66 ձայն էր հարկավոր՝ նախագիծն անցկացնելու համար, եւ 2 անգամ ընդմիջում վերցրին, որ կոճակ սեղմողներին բերման ենթարկեն: ՔՊ-ական 65 պատգամավորներից բացի, կողմ քվեարկեց նաեւ երբեմնի ընդդիմադիր Գեղամ Նազարյանը, որի քվեարկությունից րոպեներ առաջ մոտեցավ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ, հավանաբար, հրահանգավորեց։
ՔՊ-ում թերեւս մտավախություն ունեին, որ թիմում կարող են «տակից» դավաճանել իրենց` հաջորդ խորհրդարանից դուրս մնացողները, եւ չքվեարկել կողմ, ուստի ՔՊ-ի ռեզերվային խաղացողին էին ներգրավել։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»