Ո՛չ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական փակ շրջան. ինչ է սպասվում ընտրություններին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ը մոտենում է արագ, բայց քաղաքական դաշտը ոչ թե հստակվում, այլ ավելի է մթագնում։
Մոտ 60 օր է մնացել ընտրություններին, արդեն մոտ 8 քաղաքական ուժ հայտարարել է մասնակցության մասին, բայց իրական պայքարը կրկին սահմանափակվում է նույն երկու անուններով՝ Նիկոլ Փաշինյան և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի։
Սա արդեն քաղաքական ճգնաժամ չէ․ սա քաղաքական փակ շրջան է։
Մի կողմից գործող իշխանությունն է՝ իր վարչական ռեսուրսով, կայուն, բայց հոգնած ընտրազանգվածով։ Սա նշանակում է միայն մեկ բան՝ ընտրողը կրկին ընտրում է ոչ թե «լավը», այլ «ավելի քիչ վատը»։
Ռոբերտ Քոչարյան, Արամ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան, Լևոն Զուրաբյան և այլք փորձում են ձևավորել «երրորդ բևեռ», բայց իրականում բաժանված են այնքան, որ միասին էլ չեն կարողանում դառնալ իրական այլընտրանք։ Այսինքն՝ մենք ունենք ընտրություններ, որտեղ կան շատ մասնակիցներ, բայց քիչ ընտրություն։
Ամենահետաքրքիր հարցը նույնիսկ այն չէ, թե ով կհաղթի։ Ավելի կարևոր է՝ արդյոք որևէ ուժ կկարողանա ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Եթե ոչ, Հայաստանը կանգնելու է կոալիցիոն բանակցությունների, քաղաքական առևտրի և անկայունության նոր փուլի առաջ։
Այս ընտրությունները կարող էին դառնալ վերափոխման հնարավորություն։ Բայց այս պահին ավելի շատ նման են հերթական վերահաստատման՝ նույն դեմքերի, նույն հակասությունների և նույն փակուղու։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց