Ըստ հայտարարագրի՝ Հայկ Ղալումյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ին։
4 միավոր անշարժ գույք
Բացի այդ, Ղալումյանը համատեղ սեփականությամբ ունի բնակարան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2022 թվականի փետրվարի 9-ին։
Նա նաև համատեղ սեփականությամբ ունի արտադրական նշանակության շինություն Տավուշի մարզի Գանձաքար համայնքում, որը ձեռք է բերել 2010 թվականի մարտի 5-ին։
Տրանսպորտային միջոցներից հայտարարագրում նշված է MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ղալումյանը ներդրումներ ունի նաև բանկում․ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ձեռք է բերել 408,000 դրամի բաժնային արժեթղթեր, իսկ 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ևս 905,200 դրամի։
Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7,537,942 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10,000 ԱՄՆ դոլար և 1,000,000 դրամ։
Եկամուտների մասով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց և պարզեց, որ 2024 թվականին Ղալումյանի ընդհանուր եկամուտը կազմել է 49,216,882.12 դրամ։
Այդ թվում՝
• 15,988,801 դրամ՝ աշխատավարձ Տավուշի մարզպետի աշխատակազմից,
• 1,574,841 դրամ՝ այլ եկամուտ ՀՀ ֆինանսների նախարարությունից,
• 3,780,000 դրամ՝ վարձակալությունից («Էկո Բիլդինգ» ՍՊԸ, տնօրեն Արամ Մինասյան),
• ինչպես նաև ստացել է վարկ՝ 71,298 ԱՄՆ դոլարի չափով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից։
Վարկային պարտավորությունների մասով՝ տարեվերջին նրա պարտքը կազմել է 58,702 ԱՄՆ դոլար և 14,744,120 դրամ, որը ընդհանուր կազմում է 37,693,079.88 դրամ։
Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ղալումյանը կատարել է 3,173,599 դրամ վարկի մարման վճարումներ։
Հայտարարագրում նշված է նաև, որ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 57,800 ԱՄՆ դոլար և 22,500,384 դրամ։
Նա անդամակցում է «Զարգացող Տավուշ» հիմնադրամին, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որտեղ զբաղեցնում է Վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց