Որտեղ են տեղավորել Արցախից վերադարձած վերջին հայերին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունվարի 23-ին հայտարարվեց, որ Արցախում մնացած վերջին հայերը տեղափոխվել են Հայաստան։ Մասնավորապես, Հայաստան էին եկել 10 հայ եւ 1 ռուս։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստան եկած արցախցիներից մեկը՝ Գ․ Աղայանը, տեղափոխվել էր հոգեբուժարան, սակայն հարազատները նրան տարել են տուն։ Արցախցի Ֆրեդն այս պահին գտնվում է Աղվերանում՝ անտուն մարդկանց խնամքով զբաղվող հաստատությունում է։
«Հրապարակ»-ը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվել է Կոտայքի մարզպետարանը։ Մասնավորապես, մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Արզականում գտնվող հանգստի գոտու՝ «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ այդ պայմանագրի, հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն՝ արցախցիների եւ ուղեկցող անձնակազմի։ Մասնավորապես, այստեղ տեղավորվել են Կամո Հայրապետյանը, Էրիկ Մինասյանը, Ռիտա Ղազարյանը, Վահան Հակոբյանը, Մերուժան Ստեփանյանը, Վլադիմիր Մայթարչյանը եւ Մերուժան Շամիրյանը։ Հյուրանոցի սենյակները վարձակալել են հունվարի 23-ից մինչեւ մարտի 5-ը ժամանակահատվածի համար եւ վճարել 5 մլն 952 հազար դրամ։ Նշված ժամանակահատվածում պայմանագիրը մեկ անգամ երկարաձգվել է»:
Մանրամասները՝ այստեղ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց