Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «2024-ին «Հրապարակ»-ը գրել էր, որն ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված, դրանից հետո լրատվականները բազմաթիվ ահազանգեր եւ փաստեր են հրապարակել այն մասին, որ այս կամ այն տարածքից հեռացրել են փառքի անկյունները, ազգային հերոսների լուսանկարները։
Օրինակ, նույն 2024-ին Արարատ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել էին ազգային հերոսների նկարները, դրանք մինչ օրս չեն վերականգնվել, կամ որ վերջին ամենաթարմ դեպքը՝ Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանին աշխատանքից հեռացվել էր մարզպետ Վահրամ Խաչատրյանի հրահանգը չլսելու եւ Արցախի դրոշը դպրոցից չհեռացնելու համար։
«Պարոն մարզպետ, դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից», – հրաժեշտի հրապարակման մեջ գրել էր Կարինե Սմբատյանը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արարատի համայնքապետարանը այս անգամ էլ որոշել է Վազգեն Սարգսյանի հայրենի՝ Արարատ գյուղի Մշակույթի տան (գյուղի կենտրոն) մոտ գտնվող 20-րդ դարի սկզբի հեղափոխական շարժման կարևոր դեմքերից մեկի՝ Ստեփան Շահումյանի արձանը հեռացնել, դրա համար առաջիկայում կազմակերպել է հանրային լսումներ։
Հիշեցնենք, որ Ստեփան Շահումյանի անունով է անվանակոչվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը, եւ հենց Արցախի կենտրոնում նախկինում Ստեփան Շահումյանի արձանն է եղել եւ հրապարակը ի պատիվ նրա կոչվել է Շահումյանի հրապարակ։
Արարատի վարչական ղեկավար Էլեն Գասպարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Շահումյանի արձանը ցանկանում են տեղափոխել այգի՝ տեղում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի արձանը․ «Ժողովուրդն է այդպես ցանկացել»։
Ստորագրահավա՞ք է եղել, վարչական ղեկավարն ասաց՝ ոչ, քննարկում է եղել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց