Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել եւ վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություն, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով․ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նման խոստում էր տալիս, որն ամրագրված է կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում։
Իշխանականները, հատկապես հունիսյան ընտրություններին ընդառաջ, «դրոշակ» դարձրած՝ ծածանում են վերանորոգված, հիմնանորոգված դպրոցների, մանկապարտեզների լուսանկարները։
Մինչդեռ պարզվում է, որ այս հարցում եւս Փաշինյանն ու իր խմբակը, մեղմ ասած, ստում են, քանի որ դեռեւս կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի որոշում կա՝ «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» վերաբերյալ, որի շրջանակներում դեռեւս 2015-ից տասնյակ դպրոցներ են վերանորոգվել ու հիմնանորոգվել, տասնյակներն էլ կիսատ են մնացել, եւ ներկայիս իշխանություններն ընդամենը շարունակել են կիսատ մնացած աշխատանքներն ու այդ ամենը վերագրել իրենց եւ հիմա ներկայացնում են «300 դպրոց»-ի խոստման տակ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց