Արման Թաթոյանը կանանց հետ է բանակցում ․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, մեզ հասած տեղեկություններով, բանակցություններ է վարում հանրային տարբեր գործիչների հետ՝ նախընտրական ցուցակում նրանց ընդգրկելու առաջարկներով։
Նրանցից մեկը լրագրող Ալիսա Գեւորգյանն է, որը 44-օրյա պատերազմում կորցրեց իր միակ զավակին` Դավիթին, եւ հարգված անձ է լրագրողական դաշտում։ «Միասնության թեւեր»-ում հակված են, որ հենց Ալիսան էլ լինի ցուցակի առաջին կին թեկնածուն։
Բանակցություններ կան նաեւ բանասեր, թարգմանիչ, քաղաքական-հասարակական գործիչ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի հետ։
Թե ինչ արդյունքներ կունենան այս բանակցությունները, մեր աղբյուրը չհայտնեց։ Թաթոյանը, որը դիրքավորվել է նախկինների եւ ներկաների արանքում, ասում են՝ ջանում է անխոցելի ցուցակ կազմել, որ արդյունքներն էլ գոհացուցիչ լինեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 15․ 04․ 26




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց