Արևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից
Bloomberg-ը կանխատեսում է, որ այս ամառ Գերմանիայում արևային էներգիայի արտադրության կտրուկ աճ կգրանցվի։ Սա կօգնի մասնակիորեն պաշտպանել Եվրոպան Մերձավոր Արևելքում տիրող պատերազմի հետևանքներից՝ նվազեցնելով հեղուկացված բնական գազի ներմուծման պահանջարկը։ Ըստ հոդվածի՝ ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Եվրոպայի խոշորագույն էներգետիկ շուկայում արևային էներգիայի արտադրությունը կկազմի միջինում մոտ 16,5 ԳՎտ, ինչը մոտ 31%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Bloomberg-ի հաշվարկներով՝ սա նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի պահանջարկը կկրճատի մոտ 29%-ով, ինչը համարժեք է շուրջ ինը LNG տանկերների պարունակությանը։ Գործակալությունը նշում է, որ այս տարի Գերմանիայում արևային վահանակների քանակը կավելանա 15%-ով։ Սա կհանգեցնի «կանաչ» էներգիայի արտադրության աճի և կօգնի մեղմել մրցակցությունը ասիական գնորդների հետ, քանի որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը բարձրացնում է գազի գները։
Վերականգնվող աղբյուրներից ստացվող լրացուցիչ էներգիան Եվրոպային նաև հնարավորություն կտա հանգիստ լրացնել գազի սպառված պաշարները՝ հաջորդ ձմռանն ընդառաջ։ BloombergNEF-ի տվյալներով՝ արևային էներգետիկայի աճը նշանակում է, որ հուլիսին Գերմանիայում գազի հաշվին էլեկտրաէներգիայի արտադրությունը կնվազի մինչև մոտ 2,5 ԳՎտ։ Իսկ ածխի միջոցով արտադրվող էներգիան, որը դեռևս կարևոր դեր ունի երկրի էներգետիկ հաշվեկշռում, ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կկրճատվի շուրջ 63%-ով՝ հասնելով մոտ 3,2 ԳՎտ-ի։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»