«Բոլորին դեմ եմ»-ը բանակցում է․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մեր տեղեկություններով, «Բոլորին դեմ եմ» շարժման համահիմնադիրներն այս օրերին բանակցում են տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, անհատ գործիչների հետ՝ միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու նպատակով։
Մասնավորապես, բանակցություններ կան «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ: Նա 2018 թվականի իշխանափոխության ակտիվ մասնակիցներից էր, Փաշինյանի թիվ մեկ գործընկերը, որին նշանակեցին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ապա ամիսներ անց կոռուպցիոն մեղադրանքով դուրս մղեցին իշխանությունից, իսկ 7 տարի անց դատարանն արդարացրեց նրան: Սանասարյանը տեւական ժամանակ քաղաքական ակտիվություն չէր դրսեւորում, եւ առաջիկա օրերին պարզ կլինի՝ հաջողվե՞լ է կոնսենսուսի գալ, թե՞ ոչ։
Բանակցություններ կան նաեւ ՄԱՍ կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ։ Այս թեւում էլ դեռ որոշակիություն չկա։
Հիշեցնենք․ մեկ շաբաթ առաջ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հայտարարեց, որ իր հիմնադրած «Նժար» շարժումը միանում է «Բոլորին դեմ եմ»-ին, եւ միասին են մասնակցելու հունիսյան ընտրություններին։ «Բոլորին դեմ եմ»-ին է միացել նաեւ Տիգրան Խզմալյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 16․ 04․ 26




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց