«Հրապարակ»․ Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչեւ հունիսի 7-ի ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրները քիչ հավանական են համարում, որ ընտրություններից առաջ հանրության առաջ փռեն իրենց «կեղտոտ սպիտակեղենը»։ Խնդիրը միայն Անկախության հռչակագրից ազատվելը չէ, որի մասին Փաշինյանը բաց հայտարարել է, այլ մի շարք անհավանական փոփոխություններ ու խմբագրումներ։
Մեզ ասացին՝ Փաշինյանն իր «հագով» է Սահմանադրությունը «ձեւելու»։ Երեկ նա որոշ բան գաղտնազերծեց՝ ԱԺ ամբիոնից ասաց, որ մեզ պետք է «վիրահատական ճանապարհով լուծել» արդարադատության հարցը, ՀՀ-ում, նրա խոսքով, պետք է լինի այնպիսի համակարգ, որը բխի ժողովրդից, իսկ դրա համար անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ Այս հայտարարությունը մատնում է, որ նոր սահմանադրության մեջ այնպիսի դրույթներ են ներդնելու, որ արդարադատության համակարգն ուղիղ կառավարվի մեկ անձի կողմից, եւ եթե վերընտրվի, այդ մեկ անձն ինքն է լինելու։
Բացի այդ, տեղեկություններ կան, որ եթե ՔՊ-ին հունիսի 7-ին չհաջողվի սահմանադրական մեծամասնություն վերցնել, բայց մի կերպ մնալ իշխանության, ապա սահմանադրական կարգավորումներն էլ կհամապատասխանեցնեն իրենց ստացած քվեների քանակին, որպեսզի կարողանան սահմանադրական օրենքներ ընդունել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց