Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան

Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովում՝ քպական մենության մեջ, Փաշինյանը հայտարարեց, թե հայ-ռուսական հարաբերությունները «բարձր մակարդակի վրա են», իբր՝ ամեն ինչ լավ է: Փաշինյանը, որ մշտապես լարվածության է տարել հայ-ռուսական հարաբերությունները, հիմա փորձում է հրապարակայնորեն դիրքավորվել որպես համարյա ռուսամետ, անգամ՝ ռուսական քարոզչության եզրաբանությունն է փոխառել, «ինոագենտներից» է խոսում ու նման բաներ:

Ակնհայտ է, որ Փաշինյանը բլեֆ է անում ու «վա բանկ» է գնում՝ փորձելով ցույց տալ, թե ՌԴ նախագահ Պուտինի հետ իր վերջին հանդիպումը ոչ թե արտաքին-քաղաքական տապալում էր, այն էլ՝ դղրդյունով, այլ հակառակը՝ «ամեն ինչ հրաշալի է...»: Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն այդ մանիպուլ յացիային դիմում: Պարզ պատասխանը նույնպես ակնհայտ է. Փաշինյանը հրաշալի տեղյակ է հանրային տրամադրություններին: Իսկ հանրային տրամադրություններն այնպիսին են, որ հասարակության ճնշող մեծամասնությունը՝ ա) կողմ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը, բ) դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն, գ) հասկանում է, որ դա վատ հետևանքներ է ունենալու անմիջականորեն յուրաքանչյուրի կյանքի որակի ու կենսամակարդակի վրա, դ) տեսել է Պուտինի հետ Փաշինյանի վերջին հանդիպումը ու հասկացել, որ վիճակը չափազանց լուրջ է ու ոչ դրական:

Դրա համար էլ Փաշինյանը ներքին լսարանի, հատկապես իր՝ արդեն տատանվող կողմնակիցների վրա փորձում է տպավորություն թողնել, թե բոլորը «սխալ» տեսանյութ են դիտել, իրականում ինքը շատ էլ լավ հարաբերությունները կարգավորել է Պուտինի հետ: Բայց դա զուտ նախընտրական, քարոզչական «փուչիկ» է: Փաշինյանի նշած «հաջող հանդիպումից» մեկ օր անց ռուսական պաշտոնական լրատվամիջոցը հրապարակում է հարցազրույց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հարցազրույց, որ լի է զուսպ, բայց բավականին կոշտ գնահատականներով, թե Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները խզել ցանկացող Փաշինյանի կառավարությունը ինչ տնտեսական ծանր հետևանքների կարող է բերել Հայաստանին:

Վստահ ենք, որ Հայաստանում շատ-շատերին է հետաքրքրում ու մտահոգում, թե ինչ ծանր հետևանքներ կարող են լինել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, ԵԱՏՄ-ից դուրս գալու (մեկը մյուսին համարժեք է), ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարած արկածախնդրական արտաքին քաղաքականության հետևանքով:

Քանի որ այս հարցը նոր չէ, կան բազմաթիվ փորձագիտական գնահատականներ առ այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) կարող է կրճատվել 25-40 տոկոսով: Վերցնենք միջինը՝ 30 տոկոսով: Պարզ ու մատչելի տարբերակով ասած՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի այն բանին, որ Հայաստանում բոլոր բնակիչների եկամուտները, ապրուստի միջոցները առնվազն 30 տոկոսով կկրճատվեն: Փաշինյանական պաշտոնյաներն ու նրանց յուրային օլիգարխները դա միգուցե չզգան էլ, բայց ցանկացած նորմալ քաղաքացի անմիջապես իր մաշկի վրա կզգա հետևանքները: Որովհետև կկրճատվեն նաև բյուջեի միջոցներն ու հատկացումները:

Ավելի պարզ: Փաշինյանի՝ այդքան «բարձրամակարդակ» ներկայացրած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն ուղիղ տեքստով ասաց (նույնն է, թե՝ զգուշացրեց), որ եթե 2024-ին հայ-ռուսական առևտրաշրջանառությունը 11 մլրդ դոլար էր կազմել, ապա 2025-ին այն նվազել է մինչև 6,4 մլրդի, թեպետ էլի բարձր է, քան ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունը: Բայց հիմնականն այն է, որ այդ 6,5-ի մեջ 1,2 միլիարդ դոլարը Հայաստանից ռուսական շուկա արտահանվող գյուղմթերքի, գինիների, ծաղիկների մասնաբաժինն է: Այսինքն, եթե խզվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները (իսկ Փաշինյանը հենց այդ գծի վրա է, ինչ էլ որ ԱԺ ամբիոնից հայտարարի), ապա Հայաստանի գյուղմթերք արտադրողները զրկվում են ռուսական ու ԵԱՏՄ շուկայից, այդ 1,2 միլիարդ դոլարի արտադրանքն իրացնելու հնարավորությունից ու դրանից ստացվող եկամուտներից: Սա նշանակում է՝ սնանկացած գյուղացիական տնտեսություններ, նշանակում է՝ աղետ Հայաստանի գյուղատնտեսության կամ այդ գյուղատնտեսությունից այս 8 տարվա մեջ մնացած բեկորների համար:

Բայց դա էլ ամենը չէ: Նույն Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված վերոհիշյալ հարցազրույցում շատ պարզ ասում է, որ եթե Հայաստանի կառավարությունը գտնում է, որ ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող գործել Հայաստանում, ապա ինչո՞ւ պիտի հայկական ընկերություններն ու գործարարները Ռուսաստանում գործելու և փող աշխատելու հնարավորություն ունենան: Ովքեր չհասկացան, «թարգմանենք». Ռուսաստանը Փաշինյանին պարզից էլ պարզ ասաց՝ եթե շարունակելու եք ռուսամետ գործիչների, այդ թվում՝ ռուսական գործարարների (նկատի է առնվում նախ՝ Սամվել Կարապետյանը) հետապնդումները, ապա սպասեք պատասխան համարժեք քայլերի: Չենք մոռացել, չէ՞, թե որքան հայ է ապրում ու աշխատում Ռուսաստանում:

Բայց այն, որ տասնյակ ու տասնյակ հայ գործարարներ ու նրանց հետ շաղկապված հազարավոր ու տասնյակ հազարավոր հայ մարդիկ կտուժեն անմիջականորեն, ու կտուժեն Փաշինյանի «քաղաքականության» հետևանքով, դեռ «ծաղիկներն» են: Էլ ավելի հազարավոր, տասնյակ հազարավոր հայ մարդիկ էլ չեն կարողանալու Ռուսաստան «խոպան գնալ», գնացածները չեն կարողանալու այնտեղ մնալ, իսկ եթե մնան էլ, ապա չեն կարողանալու Հայաստան գումար փոխանցել:

Հա, ամենից կարևորի մասին: Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի համար նշանակելու է նաև այն, որ ներկայի 177 դոլարի փոխարեն ռուսական բնական գազը Հայաստանն ստիպված կլինի գնել Եվրամիության գներով՝ 1000 խմ-ն 600 և ավելի դոլարով: Դա նշանակում է էլեկտրաէներգիայի, առհասարակ, կոմունալ ծառայությունների շոշափելի թանկացում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների թանկացում, հայկական արտադրանքի՝ էներգակիրների հետ կապված գրեթե ամբողջ տեսականու նկատելի թանկացում, գնային մրցունակության կորուստ և այլն, և այլն՝ մի ահռելի ցանկ, որը դատարկելու է յուրաքանչյուրիս գրպանը: Կարճ՝ դա նշանակում է սոցիալական ու տնտեսական կաթված:

Ի լրումն, առաջիկա օրերին Երևանում սպասվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը (մայիսի 4-5): Ենթադրվում է, որ դա ընդամենը լինելու է Փաշինյանին ընտրություններից առաջ «եվրո» աջակցություն ցուցաբերելու քարոզչական միջոցառում: Բայց նախ՝ հարցն այն է, որ ԵՄ ռուսատյաց ներկայացուցիչները որքան էլ ցանկանան Ռուսաստանին վատություն անել, հասկանում են, որ Փաշինյանը, 8 տարվա իշխանություն լինելով, տապալել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր տապալել, իսկ ժողովուրդն էլ մերժում է նրան: Եվրամիությունում էլ լավ գիտեն, որ Փաշինյանը ավտոկրատ ու արկածախնդիր գործիչ է, ի լրումն՝ ցածրագույն վարկանիշով: Ու ԵՄ-ականներից ոմանք էլ մտածելու տեղ ունեն՝ կառչած մնալ իշխանությունն ակնհայտորեն կորցնող Փաշինյանից ու թշնամանան ամբողջ հայ ժողովրդի հետ, թե «զոհաբերեն» Փաշինյանին ու պահպանեն հայ ժողովրդի ու ՀՀ հաջորդ իշխանության հետ համագործակցելու հնարավորությունները: Չսխալվեն, ինչպես դա արեցին Վրաստանում:

Այո, Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին: Բայց, կարծես, ոչ մի ուղղությամբ բան դուրս չի գալիս. ժողովուրդը վաղուց է դա հասկացել, Ռուսաստանում էլ են հասկացել, ոնց որ թե Արևմուտքում էլ են սկսել հասկանալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում