Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին և իշխանությունը, և ընդդիմությունը ներքին հարցումներ են իրականացնում քաղաքացիների շրջանում՝ կապված հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների հետ։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ և իշխանությունների ներսում, և ընդդիմադիրների ներսում լուրջ մտահոգություն կա, որ մի ուժ ոչ միայն չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, այլև միայնակ չի կարողանալու իշխանությունն ձևավորել, այսինքն՝ հավաքել 50+ տոկոս ընտրողների ձայները։
Մենք տեղեկացանք, որ բոլոր հարցումներով Նիկոլ Փաշինյան-ի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է առաջատար լինել մյուս ուժերի նկատմամբ, որին չի զիջում կամ շատ քիչ է զիջում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, այնուհետև Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերն են խորհրդարան մտնելու։ Դրան մոտ է Արման Թաթոյանը, իսկ մյուսները, ըստ այդ հարցումների, չեն հաջողելու։
Մտահոգիչն այս ընտրություններում այն է, որ հանրության մի մեծ հատված ուղղակի ցանկություն չունի մասնակցելու ընտրություններին՝ բոլոր ուժերին մերժում է, չիմասնակցելու ընտրություններին։
Ներկայացված պատկերը խոսում է քաղաքական դաշտում խորացող բևեռացվածության և վստահության ճգնաժամի մասին։ Թեև գործող իշխանությունը շարունակում է պահպանել հարաբերական առաջատար դիրք, ակնհայտ է, որ այդ աջակցությունը բավարար չէ միանձնյա կայուն կառավարում ձևավորելու համար։ Սա նշանակում է, որ հնարավոր են կոալիցիոն բանակցություններ կամ երկրորդ փուլ։
Ընդդիմադիր դաշտում նկատվում է մասնատվածություն․ շատ ուժեր, որոնք ունեն որոշակի աջակցություն, բայց ոչ անցողիկ շեմը հաղթահարելու չափ, չեն միավորվում, չեն խոշորանում՝ նվազեցնելով իշխանափոխության հավանականությունը «մեկ ուժի միջոցով»։
Ընդհանուր առմամբ, ձևավորվող քաղաքական միջավայրը հուշում է, որ առաջիկա ընտրությունները կարող են չտալ հստակ հաղթող, փոխարենը ստեղծելով բարդ և բանակցային քաղաքական փուլ, որտեղ որոշիչ դեր կունենան ոչ միայն թվերը, այլ նաև հետընտրական դաշինքները և քաղաքական ճկունությունն ու սպասվող զարգացումները՝ այդ թվում ձերբակալությունների տեսքով»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց