Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան

Վարկով տուն է գնել բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լիլիթ Մակունցը, ով համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենասյուներից մեկը, առանցքային դեր ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։ Վկայություններից մեկն այն է, որ ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովի ընթացքում հենց նրան էր վերապահվել առաջին ելույթի իրավունքը՝ ի տարբերություն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, որը ինստիտուցիոնալ առումով հանրապետության երկրորդ դեմքն է, բայց նա Մակունցից հետո խոսեց։

Մակունցը նաև ընկալվում է որպես հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործընթացում ներգրավված դիվանագետ։ Հատկանշական է, որ մինչև 2018 թվականի իրադարձությունները նա զբաղվել է կրթական գործունեությամբ՝ աշխատելով որպես անգլերենի մասնագետ։ Հայտնի է նաև, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին անգլերեն է սովորել նրա մոտ։Լիլիթ Մակունցը ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել և վերլուծել է նրա վերջին տարիների պաշտոնական հայտարարագրերը՝ պարզելու նրա գործունեության ուղղություններն ու գույքային վիճակի փոփոխությունները տարբեր ժամանակահատվածներում։

Ուսումնասիրության համաձայն՝ Մակունցը 2005-2019 թվականներին դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում։ Զուգահեռաբար՝ 2014-2018 թվականներին պայմանագրային հիմունքներով աշխատել է գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան գրասենյակում, իսկ 2016-2018 թվականներին՝ նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի երևանյան գրասենյակում։ 2018 թվականի փետրվարից մինչև մայիս ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժինը։

Նույն՝ 2018 թվականին, նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։ Հետագայում՝ 2019-2021 թվականներին, եղել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։ 2021-2025 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ 2025 թվականի օգոստոսի 29-ից նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

Նրա 2024 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չկա լրացված։ Այդ տարում միայն ունեցել է «Հայէկոնոմբանկում» փոխառություններ՝ 2,676,111 դրամ և 28,236,761 դրամ։ Նրա բանկային հաշիվներում առկա են եղել 36,003.05 ԱՄՆ դոլար և 419,861.38 դրամ, մինչդեռ տարեկան եկամուտը կազմել է 2,616,824 դրամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

2023 թվականի հայտարարագրով նրա վարկային պարտավորությունները կազմել են 28,850,232 դրամ, իսկ հանձնված և վերադարձված փոխառությունները՝ 3,918,260 դրամ։ Բանկային հաշիվներում ունեցել է 27,305.17 ԱՄՆ դոլար և 395,198.38 դրամ։ Այսինքն՝ վարկի չափով գումար ունի իր հաշվում։ Նույն տարում Լիլիթ Մակունցի եկամուտները կազմել են 2,681,880 դրամ և 51,732 ԱՄՆ դոլար՝ արտաքին գործերի նախարարությունից, ընդհանուր՝ 23,128,435.68 դրամ։ Տարվա վերջում վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 32,768,492 դրամ, որից 28,850,232 դրամը՝ բնակարանային վարկ։

2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվներում եղել է 15,000 ԱՄՆ դոլար և 794,835.02 դրամ։ Եկամուտները կազմել են 770,223 դրամ այլ աղբյուրից, ինչպես նաև 50,999 ԱՄՆ դոլար և 2,728,776 դրամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ընդհանուր՝ 23,570,675.43 դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 33,502,485 դրամ, որից 29,430,532 դրամը՝ բնակարանային։

2021 թվականի տվյալներով՝ նա ունեցել է 3,000 ԱՄՆ դոլար և 1,704,218.14 դրամ բանկային միջոցներ, ինչպես նաև հայտարարագրել է 34,296,115 դրամի փոխառություններ։ Նույն տարվա եկամուտը կազմել է 48,433,635.84 դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 3,521,212 դրամ։

Ընդհանուր առմամբ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր տարիներին Մակունցի հայտարարագրերում արձանագրվել են ինչպես զգալի եկամուտներ, այնպես էլ մեծածավալ վարկային պարտավորություններ՝ հիմնականում բնակարանային նպատակներով, այն դեպքում, երբ առանձին անշարժ գույք չի հայտարարագրվել։ Ում համար է նա անշարժ գույքի հիփոթեքի վարկ մարում, անհասկանալի է, քանի որ հայտարարագրված անշարժ գույք չկա, փոխարենը կա վարկ»։