Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակում որոշել էր «արհեստների ու արվեստների» քաղաքին զարմացնել իր, այսպես կոչված, «Վարչաբենդի» ելույթով: Ու որպեսզի վաղուց իրեն մերժած Գյումրիում ինչ-որ տպավորություն թողներ, որքան ակտիվ քպական ուներ՝ ամենատարբեր մարզերից, մոբիլիզացրել էր, գումարած՝ քպական պաշտոնյաները, իրավապահ համակարգի հայուրավոր ներկայացուցիչները, ու մի ավտոշարասյուն կազմած՝ գնացել էր Գյումրի:
Բայց դա էլ չօգնեց: Մարդիկ նայում էին այդ «վարչապետական համերգի» կադրերը և, խոշորացույցը վերցրած, փորձում էին հանդիսատեսի շարքերում գյումրեցիներ գտնել: Կային, բայց շատ քիչ. հիմնականում էկրանային ու ոչ այնքան հայտնի, բերովի քպականներն էին:
Ի դեպ, շատերը նկատեցին, որ «Քաղաքի օրվա» առթիվ անցյալ տարվա հոկտեմբերին, երբ բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ համերգ էր կազմակերպվել Գյումրու կենտրոնական հրապարակում, անհամեմատելի մարդաշատ էր: Ոչ բերովի, այլ իրական մարդաշատություն էր:
Իսկ Փաշինյանի «համերգին» ընդամենն իր հետ եկած մի քանի հարյուր «գաստրալ յորներն» էին, գումարած՝ տեղական ակտիվի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Մի խոսքով, պատվախնդիր գյումրեցիները կրկին մերժեցին Նիկոլ Փաշինյանին: Նա և իր ՔՊ-ն հերթական անգամ պարտվեցին Գյումրիում և, խոր հիասթափությունը չթաքցնելով, նորից ստիպված եղան Հայրաքաղաքից ձեռնունայն վերադառնալ Երևան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց