Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի հաճախ է այնպիսի տպավորություն ստացվում, որ քպականներն անընդհատ, ինչպես ասում են, «կրակում են իրենց ոտքին»: Մինչ Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար, թույլատրելի ու անթույլատրելի, օրինական ու անօրինական բոլոր միջոցները կիրառում է հատակին հայտնված վարկանիշը մի քիչ գոնե փրկելու համար, մի շարք քպականներ պարբերաբար պարզապես ջուրն են գցում այդ ջանքերը:
Օրինակ՝ մեկը սոցցանցերում փողոցային մակարդակով ամենավերջին խոսքերով հայհոյում է քաղաքացիներին, մյուսը խոսում է «կրծքերի զբաղվածության» մասին, երրորդը վիրավորում է բանակում բոլոր ծառայողներին և այլն, և այլն: Ընդ որում, մի տեսակ քպական սովորություն են դարձրել՝ անել ինչ-որ խայտառակություն, հետո մի կեսբերան ներողություն խնդրել, կարծես դրանով իրենց արածը դարձավ ընդունելի:
Հասկանալի է, իհարկե, որ այդ ամենը բնորոշ է քպականներին, նրանք երբեք էլ քաղաքակիրթ խոսքով աչքի չեն ընկել: Նիկոլ Փաշինյանն ինքն էլ այս առումով ևս անընդհատ հատում է բոլոր «կարմիր գծերը», ի մասնավորի՝ օրերս ընդդիմությանը ձայն տալու պատրաստ բոլոր քաղաքացիներին, այսինքն՝ հայ մարդկանց գերակշիռ մեծամասնությանն անվանել էր «շուն ու շանգյալ»: Սակայն վերջին շրջանում առանձին քպականների պահվածքը, որոնք մրցակցության մեջ են, թե ով ավելի մեծ հավատարմություն կցուցաբերի Նիկոլ Փաշինյանին, ով ավելի թունդ կվիրավորի ընդդիմադիրներին, դուրս է գալիս նույնիսկ ՔՊ-ին բնորոշ խոսույթի շրջանակներից: Մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է զարմացել նման դրսևորումներից և հանձնարարել է ոչ միայն սահմանափակել հրապարակային խոսքի շրջանակը, այլ նաև խստորեն վերահսկել քպականների պահվածքը սոցցանցերում: Ըստ երևույթին, ինքն էլ է հասկանում, որ բազմաթիվ քպականներ իրենց պահվածքով փաստացի իր դեմ են աշխատում: Երևի ակամա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց