Արևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը
Էներգիայի համաշխարհային պահանջարկի աճը 2025 թվականին դանդաղել է, սակայն էլեկտրաէներգիայի սպառումը շարունակում է արագորեն աճել, իսկ արևային էներգետիկան հասել է կարևորագույն սահմանագծի։ Այս մասին ասվում է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) նոր զեկույցում՝ Global Energy Review 2026: Ըստ հաշվետվության՝ էներգիայի ընդհանուր համաշխարհային պահանջարկը անցյալ տարի աճել է 1,3%-ով։
Դա մի փոքր ցածր է նախորդ տասնամյակի միջին մակարդակից և նկատելիորեն քիչ է, քան 2024 թվականին։ Դանդաղումը բացատրվում է ավելի թույլ տնտեսական աճով, մի շարք տարածաշրջաններում մեղմ եղանակով և տեխնոլոգիաների էներգաարդյունավետության բարձրացմամբ։ Էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը 2025 թվականին աճել է մոտ երեք տոկոսով՝ ավելի քան երկու անգամ արագ, քան էներգիայի ընդհանուր պահանջարկը։ Թեև այս աճը մի փոքր դանդաղել է 2024 թվականի համեմատ (մասնավորապես՝ Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայի երկրներում ոչ այնքան էքստրեմալ շոգի պատճառով), այն միևնույն է գերազանցում է երկարաժամկետ միջին ցուցանիշները։
Այս աճի շարժիչ ուժերը միանգամից մի քանի գործոններ են՝ շենքերի և արդյունաբերության էլեկտրականացման ընդլայնումը, էլեկտրոմոբիլների թվի ավելացումը և տվյալների կենտրոնների (data-centers) կողմից էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը։ Արևային էներգետիկան առաջին անգամ գլխավորել է գլոբալ աճը։ 2025 թվականին հենց արևային էներգետիկան է դարձել համաշխարհային էներգամատակարարման աճի խոշորագույն աղբյուրը։ Նրան բաժին է ընկել ընդհանուր ավելացման ավելի քան 25%-ը. առաջին անգամն է, որ վերականգնվող էներգիայի ժամանակակից աղբյուրը գլխավորել է առաջնային էներգասպառման աճը։ Ընդհանուր առմամբ, վերականգնվող աղբյուրները և ատոմային էներգետիկան միասին ապահովել են էներգիայի պահանջարկի աճի գրեթե 60%-ը։
Ավելին, այս աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը գերազանցել է էլեկտրասպառման ընդհանուր աճը, այսինքն՝ մաքուր էներգիան ամբողջությամբ ծածկել է պահանջարկի ավելացումը։ Արևային գեներացիան աճել է մոտ 600 միլիոն մեգավատտ-ժամով․ սա էլեկտրաէներգիայի արտադրության բոլոր տեխնոլոգիաների մեջ խոշորագույն տարեկան աճն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Դա, իր հերթին, նպաստել է ածխային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության նվազմանը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել