Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը եւ ՌԴ-ում ապաստանած պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատը» միասնական ցուցակով կմասնակցեն ընտրություններին։
Նրանք ապրիլի 18-ին «Մարիոթում» համատեղ համագումար են արել եւ համաձայնության փաստաթուղթ ստորագրել, համաձայն որի՝ Կարապետյանի թիմակիցները ԴՕԿ-ի ցուցակով կմասնակցեն ընտրություններին։
Թե ով կգլխավորի ցուցակը, ամենակարեւոր հարցն է, քանի որ ո՛չ Վարդան Ղուկասյանը, ո՛չ Արշակ Կարապետյանը իրավունք չունեն ցուցակում լինելու եւ չնայած համագումարին հայտարարել են, որ Վարդան Ղուկասյանն է առաջնորդելու ցուցակը, սակայն «Համահայկական ճակատ» կուսակցության փոխնախագահ Արսեն Վարդանյանը երեկ մեզ ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ իրավական խնդիրներ կառաջանան։ Երեկ երեկոյան պետք է քննարկեին եւ ընտրեին ցուցակն առաջնորդողին։
«Կլինի մարդ, որը պատրաստ է այս պայքարում մահանալ»,- կատակեց Վարդանյանը:
Իսկ Դուք Ձեզ «մահապարտ» համարո՞ւմ եք։ «Ոչ, ես մի քիչ շատ եմ սիրում կյանքը»,- ասաց նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց