Ովքե՞ր են Թաթոյանի ցուցակում․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ինչպես տեղեկացրել էինք՝ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը տեղ չզբաղեցրեց Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակում։
Դեռ շաբաթներ առաջ գրել էինք, որ Փարսյանը մտերիմների մոտ անկեղծացել է, թե չի ցանկանում իշխանության հարվածի տակ ընկնել, առանց այն էլ իր նկատմամբ «առանձնահատուկ» վերաբերմունք կա, ուստի կգործի «տակից»։
Փարսյանը, հիշեցնենք, Շանթ Հարությունյանի «Շանթ դաշինքի» ցուցակով է համայնքապետ ընտրվել: Իսկ Շանթի կուսակցությունը Թաթոյանի հետ դաշինքով է մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին: Բայց Կապանի փոխհամայնքապետ Գոռ Թադեւոսյանը ցուցակի 10-րդ հորիզոնականում է։ Այստեղ է նաեւ Գորիսիի ավագանու ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Կարեն Լազարյանը, որը Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրենն էր, որին ազատեցին աշխատանքից` քոլեջների միավորման արդյունքում: Իսկ հայրը «Սյունյաց երկիր» թերթի խմբագիրն է` Սամվել Ալեքսանյանը (հայր ու որդի տարբեր ազգանուններ ունեն)։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց