Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մրգաշենում սպանված ատամնաբույժի դեպքը իրավապահ համակարգում խիստ մտահոգության տեղիք է տվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մի շարք մարզերի և Երևան քաղաքի իրավապահ համակարգի ղեկավար կազմը որոշել են խիստ ուշադրության կենտրոնում պահել բոլոր ագրեսիվ, աչքի ընկնող, միջադեպերի կիզակետերում հայտնված երիտասարդներին, քանի որ նրանց մասնակցությամբ դեպքերը խիստ մտահոգության տեղիք են տվել։ Ուստի հնարավոր ողբերգական դեպքերը կանխելու համար նրանց կիզակետում պահելու գործընթացը ուժեղացվել է։
Հայտնել էինք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մրգաշենում 52-ամյա ատամնաբույժին սպանելու դեպքով կալանավորված եղբայրները հրաժարվում են ցուցմունք տալ և պատմել դեպքի հանգամանքները։
Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել Մրգաշենում տեղի ունեցած սպանությունից։ Ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Եղբայրները կալանավորված են։
Հավելենք, որ իրավապահ համակարգում նախնական մեկ վարկած է քննվում։ Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հայտնել էին, որ, ըստ նախնական վարկածի, խնդիրը եղել է ատամնաբույժի երիտասարդ դստեր հարցի հետ կապված։ Երիտասարդները հորը դուրս են կանչել՝ պարզաբանումներ անելու։ Արդյունքում խոսակցությունը թեժացել է ու ճակատագրական դարձել բժշկի համար»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց