Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը տարեսկզբին 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Գլխավոր դատախազությունը նրան ազատ արձակելու դատարանի որոշումը բողոքարկել էր վերադաս ատյան։
Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը «Հրապարակ»-ին ասաց, որ վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը, Հարությունյանը կշարունակի մնալ ազատության մեջ։
Նշենք, որ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016-2018թթ․։ 2018 թվականին հարուցված քրեական վարույթով՝ մինչեւ իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել հանցավոր գործունեություն իրականացնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը: Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել, ու նշել, որ այդ շղթայում նաեւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ կան:
Այդ ժամանակ ԱԱԾ տարածած տեսանյութում ասվում էր, որ 2017 թվականի հունիսին Հայաստանում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, եւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից բեռներ տեղափոխող ընկերություններին պարտավորեցրել են այսուհետ ապրանքները մաքսազերծել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցով։
Նշենք նաեւ, որ Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանն առնչվող քրեական վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Ընդ որում, ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ի դեպ, Վարդան Հարությունյանը ներկա էր «Ուժեղ Հայաստանի» վերջին հանրահավաքին:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»