Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան
Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ
Քաղաքականություն

Ռիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը

Հայաստանը շարունակում է բախվել արտաքին քաղաքականության փոփոխության հետևանքներին, որոնք առավել տեսանելի են դառնում տնտեսության իրական հատվածում։ Վերջին ամիսներին հայկական բիզնեսը կանգնած է նոր սահմանափակումների առաջ, որոնք արդեն ունեն համակարգային բնույթ։ Ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները հայկական «Տեքսկուորլդ» ընկերության նկատմամբ, հանքային ջրի արտահանման դադարեցումը, ինչպես նաև կոնյակի արտադրության ոլորտում առաջացած խոչընդոտները վկայում են, որ տնտեսական ճնշումները փուլային կերպով ընդլայնվում են։ Միևնույն ժամանակ շարունակվում են սահմանային խիստ ստուգումները, որոնք լրացուցիչ բարդացնում են արտահանման գործընթացը և նվազեցնում հայկական արտադրանքի մրցունակությունը։

Գործարար համայնքը բազմիցս բարձրաձայնել է ստեղծված խնդիրների մասին՝ ակնկալելով հստակ պատասխաններ և լուծումներ, սակայն առկա են միայն ընդհանուր բնույթի հայտարարություններ՝ ապագա ծրագրերի և հեռանկարների վերաբերյալ։ Տնտեսական հարաբերությունների նման անորոշությունը, ըստ մասնագետների, ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև խորացնում է դրանք՝ ձևավորելով վստահության պակաս ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների մոտ։ Այդ ֆոնին աճում են նաև կանխատեսումները, որ սահմանափակումները կարող են ընդլայնվել, եթե ներկայիս քաղաքական գիծը պահպանվի։

Հայաստանի արտաքին տնտեսական ուղղությունների փոփոխության հարցը շարունակում է մնալ առանց հստակ ռազմավարական հիմքի։ Այս մասին ընդգծում է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը՝ նշելով, որ եվրոպական ուղղությամբ արված հայտարարությունները չեն ուղեկցվում գործնական քայլերով։ Նրա գնահատմամբ՝ քաղաքական վերակողմնորոշումը չի կարող իրականացվել առանց տնտեսական խորքային վերափոխումների, իսկ շուկաների փոփոխությունը երկարաժամկետ և բարդ գործընթաց է։

«Ինձ համար դժվար է պատկերացնել, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել եվրոպական շուկային և ինչ ծավալներով։ Դա անելը չափազանց բարդ է, շուկաների փոփոխությունը մեկ-երկու տարվա հարց չէ։ Ընդ որում, պետությունը պետք է ապրի, զարգանա, ապահովի իր անվտանգությունը և այլն»,- նշել է նա։

Մանասարյանը նաև հիշեցնում է այլ երկրների փորձը՝ մատնանշելով հնարավոր ռիսկերը։ Նրա խոսքով, Եվրոպական միությանն անդամակցելուց հետո որոշ երկրներում տնտեսական ճյուղերը կանգնել են լուրջ խնդիրների առաջ։

«Մեկուկես տարվա ընթացքում Բուլղարիայի գյուղատնտեսությունը պարզապես կործանվեց։ Բուլղարական արտադրանքը եվրոպական շուկայում պետք չեկավ»,- նշել է նա։

Նա անդրադարձել է նաև արտաքին շուկաների իրատեսական գնահատման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ տնտեսական կապերը ձևավորվում են տարիների ընթացքում և չեն կարող կտրուկ փոխարինվել։

«Դեռ վաղուց, երբ աշխատում էի Եգիպտոսում, առիթ ունեցա շփվելու Ամերիկյան համալսարանի պրոֆեսորի՝ լուրջ քաղաքագետի հետ։ Նա ինձ մի հարց տվեց, որն սկզբում տարօրինակ թվաց. ինչպիսի՞ն է ռուսերենի իմացության մակարդակը Հայաստանում։ Ես պատասխանեցի, որ դժվար է գտնել մի հայ, ով գոնե չհասկանա ռուսերեն, թեև, իմ գնահատմամբ, մակարդակը նվազում է։ Նա ասաց՝ դա շատ վատ է։ Որովհետև, ըստ նրա, դուք պետք է հասկանաք՝ առաջիկա հարյուր տարում Եվրոպայում ձեզ ոչ ոք չի սպասում, իսկ ձեր սպառման շուկան հենց այնտեղ է լինելու։ Դա ասում էին ամերիկացիները»,- եզրափակել է Մանասարյանը։

Տնտեսական և քաղաքական զարգացումները փոխկապակցված են, և դրանց միջև հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել երկարաժամկետ հետևանքների։ Մայիսի սկզբին Երևանում նախատեսվող եվրոպական գագաթնաժողովը, փորձագետների մի մասի գնահատմամբ, կարող է դառնալ այն հանգրվանը, որտեղ հստակեցվելու են Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները։ Սակայն նման գործընթացները ուղեկցվում են լուրջ ռիսկերով, հատկապես եթե դրանք չեն հիմնվում հաշվարկված տնտեսական ռազմավարության վրա։

Հարաբերությունների հնարավոր սրումը Ռուսաստանի հետ կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Էներգակիրների գների աճը, արտահանման շուկաների կորուստը, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի սահմանափակումները կարող են հարվածել լայն շերտերի սոցիալական վիճակին։ Գյուղատնտեսության ոլորտում սպառման կրճատումը կարող է հանգեցնել արտադրության անկման, իսկ փոքր ու միջին բիզնեսը կանգնել գոյատևման խնդիրների առաջ։

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ արտաքին քաղաքական ցանկացած կտրուկ շրջադարձ պահանջում է մանրակրկիտ հաշվարկված տնտեսական հիմք։ Հակառակ դեպքում դրա հետևանքները կրում է ոչ թե քաղաքական համակարգը, այլ հասարակությունը՝ իր սոցիալական և տնտեսական անվտանգության ամբողջ ծավալով։