Սոցապնախարարությունն առաջարկում է կացարանի խնդիր ունեցող անձանց ապահովել մոդուլային տնակներով
հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների կարիքներին հրատապ արձագանքելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող, բնակության համար ոչ պիտանի տարածք ունեցող անձանց (ընտանիքներին) ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով։
Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «մոդուլային տնակ» հասկացությունը՝ որպես ժամանակավոր, արագ հավաքվող և տեղափոխելի կացարան, սահմանել շահառուների շրջանակը և ընտրության չափանիշները, ներդնել դիմումների ընդունման, տվյալների համադրման և գնահատման միասնական համակարգ, սահմանել մոդուլային տնակների տրամադրման ընթացակարգը, ժամկետները և պայմանագրային հիմքերը։
Առաջարկվող կարգավորումը հնարավորություն է տալու հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում արագ և արդյունավետ կազմակերպել ժամանակավոր կացարանի ապահովումը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան