Հակառուսական մարաթոն է կազմակերպվում․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մայիսի 4-5-ին, ինչպես հայտնի է, Երեւանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հայաստանի իշխանությունները՝ Եվրամիության ղեկավարության հետ միասին, խնդիր են դրել միջոցառումը վերածել հակառուսականության մարաթոնի։ Արդեն հայտնի է, որ Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին:
Մեր տեղեկություններով, փնտրել, պեղել են բազում հակառուսական գործիչների եւ բոլորին հրավերներ ուղարկել։ Բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, որոնց հետ Փաշինյանն իբր արդեն խաղաղություն է հաստատել, ըստ լուրերի, դեռեւս չեն հաստատել իրենց այցը, եւ հավանական է, որ կմերժեն հրավերը։
Թեեւ չի բացառվում՝ դա էլ «չվնասելու» միտումով է արվում: Ընդդիմադիր շրջանակներն էլ չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել` եվրոպական պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու օրերին զանգվածային ակցիաներ են ծրագրում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց