Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգրվանել է Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում՝ նախագահական լյուքս համարում, որտեղ մեկ գիշերվա արժեքը 900 հազար դրամ է։
Մեզ պատմեցին, որ ֆրանսիական պատվիրակությունը 3 խմբով է ժամանել Հայաստան։ Առաջին երկու խումբը ժամանել է ավելի վաղ՝ նախապատրաստական ու անվտանգային աշխատանքներ կատարելու համար։ Նրանք իրենց հետ բերել են Մակրոնի իրերը եւ մինչեւ նրա՝ հյուրանոց ժամանելը, նախագահի հագուստը տրամադրել են հյուրանոցի աշխատակիցներին, որ այն լվացվի, արդուկվի։
Բայց մեր աղբյուրն ասաց, որ Մակրոնի հագուստը «Մարիոթ»-ի լվացքատանը չեն լվացել, այլ աշխատակիցները տարել են պրոֆեսիոնալ մաքրման, տեղում սպասել են, մինչեւ ավարտեն աշխատանքը, ու հետ են բերել հյուրանոց, որպեսզի այցի ժամանակ ամեն ինչ պատրաստ լինի։
«Մարիոթ»-ում ուժեղացված հսկողություն է իրականացնում, անգամ լրացուցիչ տեսախցիկներ են տեղադրվել։ Բարձրաստիճան հյուրերի մյուս մասը տեղավորվել է «Ալեքսանդր» եւ «Գոլդեն Փելես» հյուրանոցներում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 05․ 05․ 26




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց