Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության կարկառուն ՔՊ-ականները, որոնք մասնակցելու են քարոզարշավին, արձակուրդ են գնալու։
Չնայած դեռեւս 2018 թվականին Փաշինյանը պնդում էր, որ Ընտրական օրենսգիրքը չի պարտադրում, որ քարոզարշավի ժամանակ թեկնածու համարվող կառավարության անդամներն արձակուրդ վերցնեն, եւ անգամ պնդում էր, որ աշխատանքային ժամերին էլ կարող է քարոզարշավ իրականացնել, սակայն այնքան շատ օրենքներ են խախտել, որ որոշել են գոնե ձեւական արձակուրդ վերցնել եւ 24/7 ռեժիմով լծվել նախընտրական քարոզչությանը։ Քարոզարշավի մեկնարկը տրվելու է մայիսի 8-ին:
Մենք գրել էինք, որ ՔՊ-ն արշավը սկսելու է Սյունիքից, երկու օր մնալու են մարզում, մայիսի 9-ին՝ Եռատոնին, Կապանում հանրահավաք են նախատեսում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն էլ քարոզարշավը կսկսի հայոց հոգեւոր կենտրոնից՝ Էջմիածնից, որտեղ հանրահավաք կանցկացնեն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց