Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2024 թվականի մարտին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։
Այդ օրերին վերջինիս հետ հանդիպումից իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել գործարար Ռոման Մուրադյանը, ինչը նշանակում է, որ նա ևս եղել է նախագահի գլխավորած պատվիրակության կազմում։ Ասում են՝ Մուրադյանը բավական մեծ գործարար կապեր ունի Իրաքում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանում, և նրա դերակատարությունը փոքր չի եղել Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցի կազմակերպման հարցում։
Սակայն այս պատմությունն այսօր գուցե մոռացված լիներ, եթե վերոնշյալ լուսանկարը նորից «չակտիվանար». այս օրերին Նեչիրվան Բարզանիի հետ լուսանկարը համացանցում կրկին «հիթային» է։ Քանի որ նախընտրական փուլ է, և այժմ շատ բան հենց այդ պրիզմայով է դիտարկվում, փորձեցինք հասկանալ՝ Ռոման Մուրադյանը որևէ կերպ ընդգրկվա՞ծ է ընտրական գործընթացում։ Պարզվեց՝ այո։ Նա «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում է, ընդ որում՝ բավական բարձր հորիզոնականում։
Ուշագրավ է, որ ընդգծված արևմտամետ և հակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժի ցուցակում տեղ է գտել գործարար, որը ոչ միայն սերտ կապեր ունի Իրաքյան Քուրդիստանում, այլև հրապարակայնորեն ընդգծում է այդ կապերը՝ Բարզանիի հետ լուսանկարով։ Բանն այն է, որ Նեչիրվան Բարզանին, մեղմ ասած, բացարձակ դեմ չէ Ռուսաստանի հետ կառուցողական և գործնական հարաբերություններին։ Ավելին՝ Մոսկվայի հետ համագործակցությունը դիտարկում է որպես տնտեսական անհրաժեշտություն և լրացուցիչ լծակ՝ Բաղդադի հետ հարաբերություններում։ Այսինքն՝ նա հավասարակշռված քաղաքականության կողմնակից է, որպեսզի Քուրդիստանը զերծ մնա գերտերությունների բախման թատերաբեմ դառնալուց։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց