Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. անվտանգությունն էմոցիա կամ կենաց չէ, անվտանգությունը հստակ հաշվարկ է, կոնկրետ դաշնակիցներ և ռեալ ուժ։ Օրերս Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն ու դրա շրջանակներում հնչած հայտարարությունները (այդ թվում՝ Ալիևի կողմից) առավել ակնառու դարձրին Հայաստանի գլխին կախված ամենամեծ վտանգը, այն է՝ Հայաստանն այլևս չունի անվտանգային որևէ երաշխավոր։
Հայաստանում անցկացված համաժողովների և արևմտյան առաջնորդների «վոյաժների» միակ իրական նպատակը որևէ մեկը նույնիսկ չի էլ թաքցնում. դա Ռուսաստանին այստեղից ամբողջությամբ դուրս մղելն է։ Արևմուտքը հետևողականորեն լուծում է իր խնդիրը, ձեռքի հետ «փաղաքշում է» Փաշինյանին, որովհետև վերջինս ոչ պակաս հետևողականությամբ կատարում է իրեն տրված առաջադրանքը։ Իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին ու հայ ժողովրդին դրա հետևանքով:
Շատ քաղաքագետներ հստակ արձանագրում են, որ եթե մեր տարածաշրջանում չլինի Ռուսաստանը՝ որպես կոշտ ռազմական ուժ, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը պարզապես կուլ է տալու Հայաստանը։ Դրա ուղիղ ապացույցն էր նաև Ալիևի «հեռավար» ելույթը, որին Փաշինյանը նույնիսկ շնորհակալություն հայտնեց: Իսկ հաշվարկը պարզ է. հին դաշնակիցն այստեղից «վտարվում» է, իսկ նոր դաշնակից իրականում գոյություն չունի (Եվրոպան ու, ընդհանրապես, հավաքական Արևմուտքը զորք չի բերելու Հայաստանին պաշտպանելու)։ Արդյունքում ստեղծվում է կատարյալ անվտանգային վակուում, որը Ադրբեջանը փափագում է լցնել իր ռազմական ագրեսիայով։
Հարցը միայն մեկն է. արդյո՞ք մեր հասարակությունը լիարժեք գիտակցում է, որ այս իշխանությունը քանդել է մեր միակ անվտանգային ճարտարապետությունը, և հիմա մենք կարող ենք մեն-մենակ և աներաշխավոր մնալ ատամները սրող գիշատչի դեմ դիմաց։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց