«Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես վաղօրոք հայտնել էր ԿԸՀ-ն, այսօրվանից՝ մայիսի 8-ից, մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ Հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերն այսօրվանից շրջելու են տարբեր համայնքներում, ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը, հիմնական նպատակները, գաղափարներն ու ռազմավարական ուղին։
Բոլոր սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ այս պահին առաջատար են 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Առաջարկ Հայաստանին» քաղաքական ուժը։
Ակնհայտ է նաև այն, որ հունիսի 7-ին ՀՀ-ում իշխանափոխության հասնելու ռեալ հնարավորությունն ունի միայն ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ը, և բնական է, որ գործող իշխանությունը գիտակցում է այս վտանգը։
Այս ամենին զուգահեռ՝ մենք պարբերաբար տեսնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ, գաղտնալսումներ է հրապարակում, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները զբաղվում են ընտրակաշառքով։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները հայտնում են, որ օր օրի գնալով ավելի է թեժանալու իրավիճակը՝ հաշվի առնելով նաև քարոզարշավի մեկնարկելու հանգամանքը։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ այս շրջանում օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու։ Նման ակնարկ արել է նաև ՔՊ պատգամավորներից մեկը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնելով՝ «Նոր գաղտնալսումների ձայն կլսեք»։
Ընդ որում, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գաղտնալսումներն արվել են վաղ, բայց կհրապարակվեն հիմա՝ քարոզչական նպատակով։
Ըստ էության՝ գործող իշխանությունը Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված և հրապարակվելիք այս ձայնագրությունները ակտիվորեն օգտագործելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ թիրախավորելով նորաստեղծ կուսակցության վարկանիշը։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն իսկ հրապարակված ձայնագրությունները գաղտնալսվել են դեռ 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում դրանք հրապարակել ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ, մնում է միայն ենթադրել։
Սակայն փաստ է, որ այս պահին գործող իշխանության հիմնական մրցակիցը ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է։ Նրանք բոլորով կատաղի պայքար են տանում հենց այս ուժի դեմ»։




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է
Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան