Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել, վերջիններս նաև կապարակնքվել են։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմինը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականի հիման վրա տեսչական մարմնի Երևանի և Արմավիրի տարածքային ստորաբաժանումների հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողության մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանի Հրաչյա Քոչարի 228/2 հասցեում «Արմեն Մուրադյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայան տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտում, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Էջմիածին-Մարգարա խճուղու 12 և 12/1 հասցեներում «Առաջին ծիծեռնակ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) լցակայանում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի 2/5 հասցեում «Լի գազ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալցավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), ինչպես նաև Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի 2/8 հասցեում «Ռոբերտ Գաջարյան Սերգեյի» ԱՁ-ի կողմից շահագործվող ավտոտեխսպասարկման կետում։
Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված բոլոր հասցեներում շահագործվող օբյեկտներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկային կյանքի անվտանգության համար։
Ելնելով վերոգրյալից՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնելու տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի, ավտոգազալցավորման ճնշակայանի, ինչպես նաև ավտոտեխսպասարկման կետի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Հավելենք նաև, որ տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող նշված լցակայանները և ավտոտեխսպասարկման կետը կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել