Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը երեկ վերջնականապես բացեց խաղաքարտերը եւ Խնձորեսկում դիմավորելով քարոզարշավի մեկնած Նիկոլ Փաշինյանին ու խոնարհվելով նրա առաջ` փարատեց բոլոր կասկածներն ու պատասխանեց հարցին՝ ինքն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ ՔՊ-ի օգտին։
Երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշանյանի դեպքում այլեւս կասկած չկա, որ նա ամբողջությամբ անցել է ՔՊ շարքերը եւ ընտրություններին էլ աշխատելու է իշխանության համար։
Ինչ վերաբերում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, չնայած նա որոշ ընդդիմադիր շրջանակների խոստացել է, որ նրանց համար է աշխատելու, սակայն ՔՊ-ական շրջանակներից վստահեցրին, որ Փարամազյանն իրենց կոնտրոլի տակ է` չի կարող իրենց գլխից թռնել, քանի որ նրա գլխին քրեական գործեր կան կախված, ու եթե մինչեւ այս պահն ազատության մեջ է, միայն այն բանի շնորհիվ, որ իրենց «պետք է»։
Իսկ ընդդիմությանը տված խոստումներն ընդամենը նախկին ընկերներին մոլորեցնելու նպատակով են արվում, որ չասեն` դավաճանել է իրենց»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց