Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկայում կփոխվի Ռուսաստանի հայերի միության նախագահը: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Ռուսաստանի իշխանությունների շրջանում դժգոհություն կա այն առումով, որ միության ղեկավարությունը բավարար ինտեգրված չէ Հայաստանի հասարակության հետ և, ըստ էության, չունեն բավարար չափով ազդեցություն, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված, չնայած որ ներկայացնում են հայկական ամենամեծ համայնքը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին քննարկվում է հայազգի հանրահայտ բժիշկ, ակադեմիկոս Արմաիս Կամալովի թեկնածությունը: Կամալովը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նա Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկայի ղեկավարն է, հանդիսանում է նաև Հերացու անվան ԵՊԲՀ-ի պատվավոր դոկտոր:
Հավելենք, որ հայկական լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում Կամալովը նշել է, թե Հայաստանն իր «էթնիկ կոդն» է: Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ապա նա նույն հարցազրույցում ասել է, որ «անհրաժեշտ է ամրապնդել Սփյուռքի և Հայաստանի միջև կապերը, քանի որ գիտության և մշակույթի շատ գործիչներ պատրաստ են ծառայել ի բարօրություն իրենց հայրենիքի՝ նույնիսկ գտնվելով նրա սահմաններից դուրս»:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Կամալովի թեկնածությունը պատահական չէ. նա ճանաչված ու հարգված անձ է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, բոլորի հետ ունի նորմալ հարաբերություններ, տարիներ շարունակ զբաղված է հայապահպանությամբ, իրականացնում է տարբեր ծրագրեր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց