Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են. բերման են ենթարկվել. բացառիկ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ջանում է ապացուցել, որ «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ հրապարակվող գաղտնալսումները քաղաքական չեն, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ անհարմար իրավիճակ է ստեղծվել․ ընդդիմադիրներին լսելով՝ հասել են Սյունիքի վարչական շրջանների գործող ղեկավարներին։

Մայիսի 7-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես տեղեկացրեց, որ իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։

Մասնավորապես, պաշտոնապես հաղորդվեց, որ Կոմիտեն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ՝ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։ Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ինչը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Դեպքի առթիվ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Ավելին՝ նախաքննական մարմինը նաև հրապարակել էր ձայնագրություն։ Մնացած դերակատարների մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ։

Միայն ձայնագրության մեջ ակնարկ կար Շաղատի վարչական շրջանի ղեկավարի մասին, որին իրավապահները Սյունիքից բերման են ենթարկել և բերել Երևան։

Ի՞նչ կապ ունեն Սիսիան խոշորացված համայնքի Աշոտավան, Սառնակունք և Շաղատ վարչական շրջանների ղեկավարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կաշառքի գործի հետ։ Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ համայնքի ղեկավարներից։

Աշոտավանի վարչական շրջանի ղեկավար Արմեն Բեգլարյանն անմիջապես հերքեց լուրը, թե իրեն կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։

Զանգահարեցինք նաև Շաղատի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Խաչատրյանին, ով հաստատեց տեղեկությունները, որ իսկապես տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, բայց վստահեցրեց, որ կապ չունի դեպքի հետ․ «Տեսեք՝ ինչ եմ ասում, ինձ տարել են, այո, ինձ ասել են՝ բան չհրապարակվի հանկարծ։ Ես գործով վկա եմ ու վերջ»,– հակիրճ ասաց գյուղապետը։

Իսկ Սառնակունքի վարչական շրջանի ղեկավար Արսեն Թորոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ընդամենը իր անունն է շոշափվել ինչ-որ խոսակցությունների մեջ, դրա համար են տարել։ Ընդհանրապես «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապ չունի, վկայի կարգավիճակ ունի։ Մեր ճշտող հարցին՝ ինքը ՔՊ անդամ է, թե ոչ, վերջինս հայտնեց, որ անկուսակցական է, բայց աշխատում է գյուղապետ։

«Ես կողմնորոշում չունեմ, հորդորում եմ քաղաքական հարցեր չտաք։ Ես իմ մասնակցությունը կատարելու եմ, ես կիմանամ, թե ում եմ կատարելու»,– ամփոփեց գյուղապետը։

Այսպիսով, շատ անհարմար իրավիճակ է ստեղծվել․ ընդդիմադիրներին գաղտնալսել են, և պարզվել է, որ ՔՊ-ի օրոք գյուղապետ աշխատողներ են տեսադաշտում հայտնվել։ Կաշառքի քրեական վարույթով Սառնակունքի, Աշոտավանի և Շաղատի գյուղապետերին բերման են ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Բայց այս մասին պաշտոնական աղբյուրները լռում են»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում