Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Ավետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից

«Ժողովուրդ». Իշխանական և ընդդիմադիր ուժերի միլիոնավոր դրամների շարժը․ ԿԸՀ-ն հրապարակել է հաշվետվությունները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի մայիսի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկանքը։ Փաստաթուղթը ներկայացնում է քաղաքական ուժերի ստացած նվիրատվությունները, անդամավճարները, կատարված ծախսերը և բանկային մնացորդները։

Ամենախոշոր ֆինանսական հոսքերը գրանցվել են «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մոտ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երեք օրվա ընթացքում ստացել է 108 մլն 898 հազար դրամ նվիրատվություն՝ 63 անձից։ Միաժամանակ կուսակցությունը կատարել է խոշորածավալ ծախսեր։ Աշխատավարձերի, ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական պայմանագրերի վճարների համար փոխանցվել է 67 մլն 58 հազար դրամ՝ 351 փոխանցմամբ։ Բացի այդ, կուսակցությունը 34 մլն 577 հազար 333 դրամ է ծախսել անշարժ գույքերի վարձակալության վրա։ Փաստաթղթում նշվում է, որ 102 փոխանցումներով վարձակալվել են տարածքներ Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում, ինչպես նաև Երևանում։ Կուսակցությունն ունեցել է նաև 16 մլն 472 հազար 817 դրամի այլ ծախս, որից 14 մլն 742 հազար 817 դրամը՝ ֆեյսբուքյան գովազդի համար։ Մայիսի 6-ի դրությամբ կուսակցության հաշվին մնացել է 83 մլն 84 հազար 314 դրամ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 75 մլն դրամ նվիրատվություն՝ 48 անձից։ Կուսակցության ելքերը կազմել են ավելի քան 47 մլն դրամ։ Դրանցից 40 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, 1 մլն 725 հազար դրամը՝ գույքերի վարձակալության վճարների համար։ Վարձակալություններ իրականացվել են Բերդում, Ստեփանավանում, Վեդիում, Մարալիկում, Արարատում և Մասիսում, իսկ 9 փոխանցումների դեպքում հասցեական տվյալները բացակայել են։ Կուսակցությունը նաև 200 հազար դրամ հարկային վճար է կատարել։ Բանկային մնացորդը կազմել է 36 մլն 588 հազար 296 դրամ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 18 մլն 798 հազար 308 դրամ նվիրատվություն՝ 62 անձից, ինչպես նաև 936 հազար 110 դրամ անդամավճար՝ 109 անձից։ Կուսակցության ծախսերից 7 մլն 664 հազար 273 դրամը բաժին է ընկել աշխատավարձերին և ծառայությունների վճարներին, 1 մլն դրամը՝ անշարժ գույքի վարձակալությանը, 34 հազար 760 դրամը՝ ապրանքանյութական արժեքների ձեռքբերմանը։ «Այլ ելք» հոդվածով կուսակցությունը ծախսել է 10 մլն 222 հազար 998 դրամ, որից 3 մլն 217 հազար 1 դրամը ծառայությունների մատուցման վճար է, իսկ 7 մլն դրամը՝ կանխավճար։ ՔՊ-ի բանկային մնացորդը կազմել է 318 մլն 573 հազար 816 դրամ։

«Առաջ Աջակենտրոն» կուսակցությունը ստացել է 10 մլն 990 հազար դրամ նվիրատվություն՝ 3 անձից։ Կուսակցությունը 28 մլն 550 հազար դրամ է ծախսել գույքերի վարձակալության համար՝ 34 փոխանցումներով, ևս 3 մլն 527 հազար 748 դրամ՝ այլ ծախսերի համար։ Հաշվի մնացորդը կազմել է 28 մլն 692 հազար 879 դրամ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտնել է 13 մլն 100 հազար դրամ նվիրատվության մասին՝ 7 անձից։ Ծախսերը սահմանափակվել են 1000 դրամի չափով՝ որպես հաշվի սպասարկման վճար։ Կուսակցության հաշվին մնացել է 15 մլն 814 հազար 513 դրամ։

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը ստացել է 6 մլն 260 հազար դրամ նվիրատվություն՝ 7 անձից։ Կատարված 6 մլն 394 հազար 500 դրամ ծախսերից 5 մլն 750 հազար դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Մնացորդը կազմել է 62 հազար 500 դրամ։

«Նոր դարաշրջան» կուսակցությունը 3 անձից ստացել է 3 մլն 406 հազար դրամ նվիրատվություն։ Ծախսեր չեն արձանագրվել, իսկ հաշվին մնացել է 4 մլն 512 հազար 284 դրամ։

«Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է 2 մլն 390 հազար դրամ նվիրատվություն՝ 5 անձից, իսկ 1 մլն 550 հազար դրամ ծախսել է այլ նպատակներով։ Մնացորդը կազմել է 953 հազար 856 դրամ։

«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը ստացել է 60 հազար դրամ նվիրատվություն և 106 հազար դրամ անդամավճար՝ ընդհանուր 4-ական անձից։ Կուսակցությունը 350 հազար դրամ վճարել է գույքի վարձակալության համար, իսկ հաշվին մնացել է 1 մլն 162 հազար 15 դրամ։

Armenian Revolutionary Federation-ն հայտնել է 250 հազար դրամ մուտք՝ անշարժ գույքի վարձակալությունից։ Միաժամանակ կուսակցությունը 365 հազար դրամ է վճարել գույքի վարձակալության համար, այդ թվում՝ դահլիճի վարձակալության։ Հաշվի մնացորդը կազմել է 511 հազար 772 դրամ։

«Հանրապետություն» կուսակցությունը մուտքեր չի ունեցել, սակայն 5 մլն 396 հազար 710 դրամ ծախսել է այլ նպատակներով, որից 5 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Մնացորդը կազմել է 3 մլն 273 հազար 750 դրամ։

Մի շարք քաղաքական ուժերի դեպքում տեղեկանքում նշվել է, որ բանկերից տեղեկատվություն չի ներկայացվել։ Դրանց թվում են «Նոր ուժ» ռեֆորմիստական, Armenian National Congress, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները և «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։

«Միավորված հայեր» կուսակցության դեպքում նշվել է, որ տվյալ ժամանակահատվածում կուսակցությունը բանկային հաշիվ չի ունեցել։

«Ռեֆորմիստների», National Democratic Pole համահայկական, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Քրիստոնեա-ժողովրդավարական», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունների հաշվետվություններում զգալի ֆինանսական շարժ չի արձանագրվել։

Հանձնաժողովը նաև նշել է, որ հրապարակված տվյալները ներկայացվել են ՀՀ բանկերի կողմից 2026 թվականի մայիսի 6-ի դրությամբ, իսկ հաշվարկներում ներառված չեն կուսակցությունների հաշիվների միջև ներքին փոխանցումները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում