Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը

Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները ունեն համակարգաստեղծ նշանակություն, որի խաթարումը կարող է առաջացնել բազմաշերտ և արագ տարածվող ճգնաժամային հետևանքներ ամբողջ տնտեսության համար՝ սկսած արտադրական ոլորտներից մինչև սպառողական շուկա և սոցիալական կայունություն։

Տարիներ շարունակ ձևավորված տնտեսական փոխկապակցվածությունը, որը ներառում է արտահանման շուկաներ, էներգակիրների մատակարարում, տրանսպորտային միջանցքներ և աշխատուժի միգրացիոն հոսքեր, ստեղծել է այնպիսի փոխադարձ կախվածության մոդել, որտեղ ցանկացած սրում կամ սահմանափակում Ռուսաստանի ուղղությամբ անմիջապես վերածվում է Հայաստանի համար ներքին տնտեսական ճնշման։

Վերջին զարգացումները, մասնավորապես հանքային ջրի արտադրության ոլորտում արձանագրված խնդիրները, այս համակարգային կախվածության դրվագներ են։ Ռուսաստանում «Ջերմուկի» հանքային ջրի 338 հազար շշի վաճառքի արգելքը՝ պայմանավորված վերահսկող մարմնի կողմից ներկայացված առողջապահական հիմնավորումներով, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես տեխնիկական կամ սանիտարական բնույթի միջադեպ, սակայն դրա տնտեսական հետևանքները շատ ավելի խորքային են։ Խոսքը ոչ միայն կոնկրետ արտադրողի կրած ֆինանսական վնասների մասին է, այլև ամբողջ ոլորտի նկատմամբ վստահության նվազման, արտահանման հոսքերի խաթարման և հարկային մուտքերի կրճատման։ Երբ խոշոր հարկատուների ցանկում զգալի դիրք զբաղեցնող ընկերությունը կարճ ժամանակահատվածում անկում է արձանագրում՝ իջնելով առաջատար հորիզոնականներից զգալիորեն ներքև, դա արդեն խոսում է ոչ թե մեկուսացված խնդիրների, այլ համակարգային ճնշումների մասին, որոնք ազդում են բիզնես միջավայրի կայունության վրա։

Այս դեպքը նաև բացահայտում է մեկ այլ կարևոր հանգամանք։ Արտահանման շուկաների սահմանափակ դիվերսիֆիկացիան, երբ հայկական արտադրանքը մեծապես կենտրոնացած է մեկ հիմնական ուղղության վրա, այդ ուղղության հետ առաջացած ցանկացած վարչական, տեխնիկական կամ քաղաքական խոչընդոտ անմիջապես բերում է արտահանման ծավալների կրճատման։ Այստեղ խնդիրը միայն շուկայի կորուստը չէ, այլ նաև այն, որ այլընտրանքային շուկաներ արագ գտնելը գործնականում բարդ է՝ հաշվի առնելով լոգիստիկ ծախսերը, ստանդարտների տարբերությունները և մրցակցության բարձր մակարդակը։ Օդային ճանապարհով արտահանումը, որը տեսականորեն կարող է դիտարկվել որպես այլընտրանք, տնտեսապես անհամադրելի է ցամաքային փոխադրումների հետ՝ հատկապես զանգվածային և համեմատաբար ցածր ավելացված արժեք ունեցող ապրանքների դեպքում, ինչպիսիք են սննդամթերքը և ըմպելիքները։

Էներգետիկ ոլորտում Հայաստանի փոխկապակցվածությունը Ռուսաստանից եկող մատակարարումներից ևս ավելի դյուրաբեկ է դարձնում տնտեսական համակարգը։ Իսկ հեղուկ գազի դեֆիցիտի շուրջ ստեղծված իրավիճակը դրա ամենաակնհայտ դրսևորումներից մեկն է։ Երբ շուկայում առաջանում է մատակարարման խզում կամ սահմանափակում, դրա ազդեցությունը անմիջապես արտացոլվում է գների աճի և սպառողական վարքագծի փոփոխության վրա՝ հերթերի, խուճապային գնումների և ընդհանուր սոցիալական լարվածության տեսքով։ Եթե այս իրավիճակը դիտարկենք ավելի լայն համատեքստում և ավելացնենք նաև այն հնարավորությունը, որ կարող է վերանայվել նաև Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի գինը, ապա այն կարող է առաջ բերել գնաճային ճնշումների բազմապատկման ռիսկ, որը միանշանակ կազդի ոչ միայն տնային տնտեսությունների ծախսերի, այլ նաև արտադրական ծախսերի վրա՝ առաջացնելով շղթայական թանկացումներ գրեթե բոլոր ոլորտներում։ Արդյունքում կձևավորվի դասական ինֆլ յացիոն սպիրալ, որտեղ էներգակիրների թանկացումը փոխանցվում է ապրանքների և ծառայությունների գներին՝ նվազեցնելով բնակչության իրական եկամուտները և խորացնելով սոցիալական անհավասարությունը։

Տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները լրացնում են այս բարդ պատկերը՝ հատկապես Լարսի անցակետի շուրջ պարբերաբար առաջացող խոչընդոտների, սննդամթերքի վերահսկողության խստացման և այլ վարչական սահմանափակումների տեսքով։

Այս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի միջավայր, որտեղ արտահանողները գործում են բարձր անորոշության պայմաններում՝ չկարողանալով երկարաժամկետ պլանավորում իրականացնել և հաճախ կանգնելով անկանխատեսելի կորուստների առաջ։ Երբ բիզնեսը չի կարող վստահ լինել իր ապրանքի անխափան մուտքի վրա հիմնական շուկա, դա նվազեցնում է ներդրումային ակտիվությունը, սահմանափակում արտադրության ընդլայնումը և, ի վերջո, ազդում է ամբողջ տնտեսական աճի տեմպերի վրա։

Այս համատեքստում հատկապես կարևոր է գնահատել այն քաղաքական ազդակները, որոնք հնչում են ռուսական պաշտոնական շրջանակներից՝ տնտեսական հարաբերությունների հնարավոր վերակառուցման մասին։ Երբ նման հայտարարությունները հնչում են ոչ թե որպես տեսական կանխատեսումներ, այլ որպես գործնական հնարավոր սցենարներ, դրանք պետք է ընկալվեն որպես լուրջ ազդակներ տնտեսական քաղաքականության վերանայման հետ կապված։ Տնտեսական հարաբերությունների «վերակառուցումը» իրականում կարող է նշանակել արտոնյալ պայմանների վերանայում, մաքսային կամ ոչ մաքսային սահմանափակումների ավելացում և, ընդհանուր առմամբ, համագործակցության պայմանների խստացում, ինչը Հայաստանի նման փոքր և բաց տնտեսության համար կարող է ունենալ անհամաչափ ծանր հետևանքներ։

Արտահանման շուկայի հնարավոր կորստի սցենարը առանձնահատուկ վտանգավոր է, քանի որ այն անմիջապես հարվածում է արտադրական հատվածին, գյուղատնտեսությանը և վերամշակող արդյունաբերությանը, որոնք մեծապես կախված են ռուսական շուկայից։

Եթե այս շուկան փակվում է կամ էապես սահմանափակվում, ապա առաջանում է արտադրության կրճատման, աշխատատեղերի կորստի և հարկային մուտքերի նվազման շղթայական գործընթաց, որը կարող է արագ վերածվել լայնածավալ տնտեսական անկման։ Միևնույն ժամանակ, այլընտրանքային շուկաների որոնումը պահանջում է ժամանակ, ներդրումներ և կառուցվածքային փոփոխություններ, որոնք չեն կարող իրականացվել կարճաժամկետում։

Այս ամբողջը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները Հայաստանի համար ունեն ոչ միայն կարևոր, այլև կենսական նշանակություն, և դրանց կտրուկ խաթարումը կարող է ստեղծել բազմակողմ ճգնաժամ՝ ընդգրկելով արտադրությունը, առևտուրը, էներգետիկան և սոցիալական կայունությունը։

Միաժամանակ, սա նաև ընդգծում է տնտեսական քաղաքականության հիմնական դիլեման՝ ինչպես պահպանել առկա կենսական կապերը՝ միաժամանակ աստիճանաբար դիվերսիֆիկացնելով շուկաներն ու մատակարարման աղբյուրները՝ նվազեցնելով համակարգային խոցելիությունը։ Սակայն այս անցումը, եթե այն նույնիսկ իրականացվի, պետք է լինի հաշվարկված, փուլային և իրատեսական, որովհետև ցանկացած կտրուկ քայլ, որը չի հաշվի առնում գոյություն ունեցող փոխկապակցվածության խորությունը, կարող է ավելի արագ և ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան ակնկալվում է, և հենց այս իրողությունն է, որ ձևավորում է ներկայիս տնտեսական և քաղաքական որոշումների բարդությունը Հայաստանի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում