Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Ավետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից

Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ հասկանալու, թե ինչ գույք, եկամուտներ ու պարտավորություններ ունի Հայաստանի ամենաերիտասարդ նախարարներից մեկը։ Գալյանը հանդիսանում է ՔՊ նախընտրական ցուցակի 6-րդ համարը։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սրբուհի Գալյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Դրանց թվում են Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող հողամասը, որը նա ձեռք է բերել 2023 թվականի փետրվարի 17-ին՝ գնման եղանակով, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող համատեղ սեփականությամբ հողամասը, որը գնվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, ինչպես նաև Դիլիջանում գտնվող անհատական բնակելի տունը, որը ձեռք է բերվել 2015 թվականի օգոստոսի 12-ին։

Նախարարը հայտարարագրել է նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2022 թվականի սեպտեմբերի 20-ին՝ գնման եղանակով, իսկ մյուսը ստացել է նվիրատվությամբ՝ 2023 թվականի փետրվարի 3-ին։

Տրանսպորտային միջոց Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 15-ին նա գնել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարտատոմսեր՝ 11 միլիոն 998 հազար 5 դրամ արժողությամբ։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամի հանձնված և վերադարձված փոխառություն «Ադրեսս» ՍՊԸ-ին, ինչպես նաև 2 միլիոն դրամ բանկային ավանդ։

Նրա բանկային հաշիվներում հաշվետու տարվա վերջում առկա են եղել 9 հազար 955 դրամ, 22 հազար 503 դրամ, 2 միլիոն 142 հազար 410 դրամ, 34 հազար 35 դրամ և 1 միլիոն 25 հազար 867 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 2 միլիոն 900 հազար դրամ և 5300 ԱՄՆ դոլար։

2025 թվականի ընթացքում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 45 միլիոն 202 հազար 134 դրամ։ Այդ գումարից 760 հազար 872 դրամը նա ստացել է որպես աշխատավարձ Երևանի պետական համալսարանից, իսկ 26 միլիոն 690 հազար 752 դրամը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նա նաև հայտարարագրել է 1 միլիոն 200 հազար դրամ այլ եկամուտ՝ Պետրոս Մկրյանից։ Մյուս եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բանկային փոխառություններից։

Նախարարի վարկային պարտավորությունները 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 37 միլիոն 229 հազար 339 դրամ, որից 31 միլիոն 279 հազար 125 դրամը՝ բնակարանի ձեռքբերման համար ստացված վարկ։ Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 5 միլիոն 336 հազար 474 դրամ։

 

 

Հայտարարագրում, որպես 2 միլիոն դրամը գերազանցող միանվագ ծախս, նշվել է 11 միլիոն 998 հազար 5 դրամ։

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին, երբ Սրբուհի Գալյանը զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը, նա հայտարարագրել էր 3 անշարժ գույք՝ Դիլիջանում գտնվող հողամաս և անհատական բնակելի տուն, ինչպես նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք էր բերվել 2017 թվականի սեպտեմբերի 15-ին։

2021 թվականի հայտարարագրով նա «Ադդրես» ՍՊԸ-ին տրամադրել էր 39 միլիոն 160 հազար 520 դրամի փոխառություն։ Նրա բանկային հաշիվներում եղել է 486 հազար 755 դրամ և 167 հազար 769 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ և 3000 ԱՄՆ դոլար։

2021 թվականի ընթացքում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 16 միլիոն 656 հազար 572 դրամ։ Այդ տարվա վերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունները կազմել են 35 միլիոն 565 հազար 518 դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 4 միլիոն 785 հազար 302 դրամ։

Սրբուհի Գալյանի աշխատանքային ուղին սկսվել է 2014-2015 թվականներին՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, որտեղ աշխատել է իրավաբանական վարչության կրտսեր իրավաբան։ 2015-2018 թվականներին աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնում, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ։

2018-2019 թվականներին եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, իսկ 2019 թվականի մարտից հուլիս ամիսներին՝ նույն կառույցի իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ։ 2019-2020 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020-2024 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, իսկ 2024 թվականի նոյեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Սրբուհի Գալյանը գիտական 4 հոդվածների հեղինակ է և մեկ ուսումնական ձեռնարկի համահեղինակ։ Բացի պետական ծառայությունից, նա երկար տարիներ զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ։ 2015 թվականից մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում, 2016 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում։ 2019-2020 թվականներին դասավանդել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում, իսկ 2020-2021 թվականներին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: