Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Իշխանությունը մտադիր է ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժն առավել խստացնել, չնայած հիմա էլ թեթեւ չէ։
Գործող նորմերով՝ ընտրակաշառք տալու համար մինչեւ 8 տարի ազատազրկում է նախատեսվում, ըստ նոր առաջարկության՝ այն կփոխարինվի մինչեւ 10 տարի ազատազրկմամբ: Իսկ ընտրակաշառք վերցնելու համար, որի համար նախատեսված էր պատիժ մինչեւ 7 տարի, նախատեսվում է մինչեւ 9 տարի ազատազրկում։
Ըստ ամենայնի, այս նախագիծը կընդունեն արտահերթ ռեժիմով ու թերեւս նպատակ ունեն ահաբեկել ընդդիմադիր ուժերին եւ նրանց համակիրներին, որոնց նկատմամբ շուրջ երկու ամիս է՝ կաշառքի շինծու գործեր են կարվում։ Այդ գործերում այնպիսի անհեթեթ արտահայտություններ են հանդիպում, ինչպիսիք են՝ «աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք են բաժանել», «չպարզված անձին չպարզված բնույթի գույքային խոստում են տվել»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց