«Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն տարածեց Տաշիր համայնքի պոլիկլինիկայում տեղի ունեցած «խուլիգանական» դեպքի վերաբերյալ, որից տպավորություն կար, թե Սամվել Կարապետյանի «ուժեղ» աջակիցը քիչ է մնացել դանակահարի ՔՊ-ական խեղճուկրակ մի քաղաքացու, որը հանդգնել է Հայաստանի փոքրացրած քարտեզը վերնաշապիկին փակցրած մտնել պոլիկլինիկա։
«Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն. Պ.-ն, նկատելով Ն. Գ.-ի օձիքին փակցված՝ ՔՊ կուսակցության ղեկավարի կողմից նվիրած քարտեզը, վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս. Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետեւ քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետեւանքով Ն. Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել եւ գետնին հարվածելու հետեւանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք»:
ՔԿ-ն ձերբակալել է ընդդիմադիր «խուլիգանին»։
Մենք պարզեցինք, որ խոսքը պոլիկլինիկայի մաքրուհու մասին է՝ 60-ին մոտ տարեց մի կնոջ, որը չի կարողացել անտարբեր անցնել ՔՊ-ի աջակից տղամարդու սադրանքների կողքից եւ նրա հետ լեզվակռվի մեջ է մտել։ Մինչդեռ ՔԿ հաղորդագրությունից կարելի էր կարծել, թե «դանակ են քաշել» իշխանության աջակցի վրա»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց